Թրամփը հայտարարեց Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Ձեզ խելոք պահեք, թե չէ հաջորդ կիրակի կարող է ավելի բարկացած լինեմ ուրիշ մանրամասներ էլ հիշեմ Պենտագոնը պատրաստում է արտակարգ ծրագիր համաշխարհային պատերազմի համար Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր. ՌԴ դեսպան Հայ ըմբիշները Արթուր Ալեքսանյանի պսակադրության արարողությանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուսները պատրաստվում են հարվածել Կիևի հիդրոէլեկտրակայանին Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում Ռուսական առնվազն 7 հրթիռային անօդաչուները Կրիվոյ Ռոգում ոչնչացրել են 330 կՎ հիմնական ենթակայանը Թրամփը հայտարարեց Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները ոչնչացնելու ծրագրերի մասին

Բրիտանիայում բնակչությանը կոչ են անում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին

Միջազգային

Բրիտանիայում բնակչությանը կոչ են անում սննդի և ջրիպաշարներ կուտակել  և պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին։

Կառավարությունը զգուշացնում է առօրյա կյանքի լուրջ խափանումների վտանգի մասին և տասնամյակների ընթացքում առաջին անգամ թարմացնում է իր ազգային արտակարգ իրավիճակների պլանը խոշոր հակամարտության դեպքում։

Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ռիչարդ Նայթոնը հայտարարել է, որ Ռուսաստանից եկող սպառնալիքը երկիրը դնում է իր 35-ամյա ծառայության «ամենավտանգավոր» շրջանում։

Միևնույն ժամանակ, այլ եվրոպական երկրներ նույնպես արագացնում են իրենց նախապատրաստական ​​աշխատանքները. Լեհաստանի վարչապետը զգուշացրել է ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարվածների վտանգի մասին, Մակրոնը արտակարգ փակ հանդիպում է հրավիրել ֆրանսիական կուսակցության առաջնորդների հետ, իսկ Շվեդիայի Գոտլանդ քաղաքում կիրառվում է դաշինքի ուժերի արագ տեղակայում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերմանական հիվանդանոցները նույնպես պատրաստվում են Ռուսաստանի հետ պատերազմի։ Բունդեսվերը մոդելավորում է մի սցենար, որի համաձայն ամեն օր Գերմանիա կարող է ժամանել մինչև 1000 վիրավոր զինվոր, և նրանց տեղավորելու համար պետք է օգտագործվեն քաղաքացիական կլինիկաներ և նույնիսկ Սառը պատերազմի դարաշրջանի բունկերներ։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72395 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ