Իսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից
ՀասարակությունԻսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից։
Ինչու և ինչպես է 73-ամյա իսպանացին մտել տակառի մեջ՝ անհայտ է: Նրան փրկել է միայն հարևանի ներկայությունը, որը նրան «ջրի» երեսին պահել է մինչև փրկարարների ժամանումը։ Փրկարարները, սակայն, չեն կարողացել հասնել «գինեգործին» տակառի վերևի մասով՝ առաստաղի անբավարար տարածքի պատճառով։ Նրանք ստիպված են եղել զգուշորեն տարան կողքի վրա դնել, նախքան տարեց տղամարդուն դուրս բերելը։
Ավելի ուշ, «դժբախտ» տղամարդուն, որը չափազանց շատ գինու գոլորշի էր շնչել, տեղափոխվել է տեղի հիվանդանոց՝ հետազոտման համար։ Բժիշկները նշում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72357
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk