Ռուսական բանակը մասերի է բաժանում վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսան» Եվրաայլանդшկները հասկանում են միայն կոպիտ ուժը. Մեդվեդև Բրիտանիայում բնակչությանը կոչ են անում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին Պետդումայի ընտրություններին Մոսկվայում  քվեարկելու է եկել անձամբ Ստալինը (Տեսանյութ) Հազար նոր ավտոբուս էլ բերենք, պիկ ժամերին հնարավոր է քչություն անի. Աշոտ Սարգսյան Գորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետ Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա ՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է ՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Սիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասին

Հազար նոր ավտոբուս էլ բերենք, պիկ ժամերին հնարավոր է քչություն անի. Աշոտ Սարգսյան

Հասարակություն

Վերջին շրջանում Երեւանի քաղաքապետարանում համատիրությունների (բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների) թեման ամենաքննարկվող եւ խնդրահարույց ուղղություններից է: Քաղաքապետարանը եւ վարչական շրջանները հաճախ են անդրադառնում այս ոլորտին, քանի որ բնակիչների կողմից ստացվող բողոքների մեծ մասը կապված է հենց շենքերի պահպանման հետ: Թե ինչ հետագա որոշում, լուծումներ է տեսնում քաղաքային իշխանությունն իսկապես առկա խնդրի վերաբերյալ, «Իրավունք»-ը հետաքրքրվեց Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ՝ չանտեսելով նաեւ տրանսպորտի հարցը։

— Օրերս Դուք քննարկում ունեցաք քաղաքապետի հետ եւ հարց բարձրացրեցիք, որ նույնիսկ, եթե նոր վերելակները բերում, տեղադրում եք, ապա մեկ տարի հետո այն կարող է ինչ-որ տեխնիկական հարցով խափանվել, սակայն տեղադրելուց հետո նրա վերահսկողությունը, պարտավորվածությունն ընկնում է համատիրության վրա, իսկ վերջիններս պատշաճ կերպով չեն զբաղվում դրանով: Նախ կմանրամասնե՞ք, որ դեպքում է պատասխանատվությունը ընկնում համատիրության վրա:

 — Այն, ինչը շենքի ներսում է, սովորաբար, համատիրությունն է պատասխանատու: Եվ, իրականում շատ ցավալի է, որ քաղաքն իր գումարների հաշվին նոր վերելակներ է բերում, տեղադրում, որպեսզի քաղաքացիների կյանքը ավելի բարելավի, ավելի հարմարավետ սարքի, նաեւ անվտանգային առումով, իսկ հետագա վերահսկողությունը համատիրությունը չի իրականացնում:

Իհարկե, ոչ բոլոր համատիրությունների մասին է խոսքը: Բազմիցս ստացել ենք քաղաքացիների կողմից դժգոհություններ, որ եթե ինչ-որ նոր վերելակի հետ տեխնիկական խնդիր է առաջանում, համատիրությունն օրերով դա չի ուղղում եւ բարձր հարկերում ապրողներին շատ մեծ անհարմարություններ է պատճառում։ Այսինքն՝ այդ հարցում համատիրությունը պետք է ունենա մի քիչ օպերատիվություն եւ փորձի արագ կարգավորել։
Հարկ է նշել, որ, ըստ օրենքի, ինչը շենքի ներսում է եւ շենքից մեկ մետր հեռավորության վրա է գտնվում, անմիջական կապ ունի համատիրության հետ եւ համատիրությունն է սպասարկում շենքերը:

Իսկ ի՞նչ սկզբունքով է ընտրվում համատիրության նախագահը: Ասեմ, որ շատերը անգամ չգիտեն, որ դա ընտրության կարգով է կատարվում:

— Այո, իրավացի եք, համատիրության նախագահն ընտրվում քաղաքացիների կողմից, չնայած շատ քաղաքացիներ նույնիսկ չեն էլ հասկանում, թե ինչպես է այդ ընտրությունը լինում, որովհետեւ չեն էլ մասնակցել ընտրություններին։ Դեռ հին ժամանակներից օրենքը գլոբալ փոփոխություններ չի ունեցել, եւ դա արդեն խոչընդոտներ է առաջացնում: Շատ քաղաքացիներ տեղյակ էլ չեն, ինչպես է ընտրվում համատիրության նախագահ, բայց համատիրության նախագահին ընտրում է բնակիչը: Քաղաքապետը շատ վճռական է տրամադրված փոփոխությունների հետ կապված: Պետք է ավելի վերահսկելի լինի այդ ամենը։

Բայց մյուս կողմից էլ, միակողմանի միայն համատիրությանն էլ մեղադրել չեմ ուզում, որովհետեւ մենք ունենք նաեւ հավաքագրման խնդիր։ Տեսե՛ք, օրինակ, նույն շենքի ներսի մաքրությունը, համատիրությունը պետք է անի, այսինքն՝ այդ կառույցը պետք է տա աշխատավարձ, բայց քանի որ բնակիչների մի մասը վճարում է, մյուս մասը՝ ոչ՝  տարատեսակ պատճառներից ելնելով, համատիրությունն իր գումարը չի կարողանում հավաքագրել։ Իհարկե, էլի եմ շեշտում, ոչ բոլոր համատիրությունների մասին է խոսքը: Խնդիրները տարբեր են, եւ դրա համար եմ ասում, որ պարտադիր փոփոխություններ են պետք:

Այնուհանդերձ, տեսնում ենք, որ Ձեր շեշտած եւ մատնանշած խնդիրներն առկա են. համատիրությունը մեղքը գցում է բնակչի վրա, բնակիչն իր հերթին մեղադրում է համատիրությանը: Այս շղթայական մեղադրանքների հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:

— Գիտեք, խնդիրը հիմնականում որտեղ է, որ մեր քաղաքացիները, իմ կարծիքով, չեն պատկերացնում որտեղ է համատիրության պատասխանատվության սահմանը եւ որտեղից է սկսում քաղաքապետարանինը։ Դրա համար, ինչ էլ տեղի է ունենում բակում, քաղաքացին կարծում է, որ դա քաղաքապետարանի հարցն է: Հետեւապես, գոնե իրազեկում պետք է լինի։

Նախատեսվում են քննարկումներ, քննարկումների հիման վրա էլ՝ փոփոխություններ: Հուսով եմ, մենք շատ արագ կփորձենք գոնե ինչ-որ մասով օրենքը փոփոխել, որ ավելի վերահսկելի լինի համատիրությունը՝ քաղաքապետարանի կողմից լիազորությունների առումով:

Բոլորովին վերջերս Ալեն Սիմոնյանը հայտարարություն արեց, որ 150 դրամը բավականին էժան է այս կարգի լավ տրանսպորտի սպասարկման համար: Այսինքն, ավելի թա՞նկ պետք է լինի տրանսպորտը:

— Կարծում եմ, որ այդ խոսքերը, ուղղակի, կոնտեքստից կտրված, մանիպուլացվում են, որովհետեւ ես լսել եմ, թե նա ինչ է ասել: Խոսքը եղել է որակական փոփոխության մասին, որ այս որակի համեմատ տրանսպորտը կարող էր լինել նաեւ ավելի թանկ։ Ալեն Սիմոնյանը դա է նկատի ունեցել: Ավելի քան վստահ եմ, որ նա նկատի չի ունեցել, որ պետք է թանկացնել:

Այո՛, նոր ավտոբուսները՝ տեխնիկական առումով, միանշանակ, տարբերվում են հին ավտոբուսներից, բայց Դուք, որպես ավագանու անդամ, համարում եք, որ նորմա՞լ է, երբ քաղաքացին անգամ այդ նոր ավտոբուսի մեջ կանգնելու տեղ չի գտնում եւ դրա համար պարտավոր է վճարել թանկ եւ նույնիսկ ոմանց իրավունք է տալիս մտածել, թե մի բան էլ էժան է վճարում:

— Դուք ավելի շուտ այդ կոնտեքստից կտրված տեքստի հիման վրա եք հարցեր ձեւակերպում հիմա: Դա այդքան էլ այդպես չէ: Նորից եմ ասում. խոսքը նրա մասին է, որ երբ դու գնում ես դուռը պոկվող «գազելի» մեջ, իրար մեջքի հենված՝ ավելի վատ վիճակում եւ հիմա ունես նորմալ, բարեկեցիկ տրանսպորտ, դա գնահատել է պետք:  Հարմարավետ տրանսպորտն ինձ համար անձամբ, դա ոչ միայն լավ տրանսպորտ է, այլ նաեւ, առաջին հերթին, քաղաքացու հանդեպ հարգանք է: Քաղաքացին պետք է արժանապատիվ ապրի, մենք, դա, փորձում ենք մաքսիմալ անել: Բայց, եկեք չմոռանանք, որ տրանսպորտը ծառայություն է, որն ունենում է գին։
Ասեմ նաեւ, որ ամբողջ տրոլեյբուսային պարկն այսօր համարում ենք փոփոխված։ Մնացած խնդիրների համար ժամանակ է պետք: Փուլային լուծումներով առաջ ենք շարժվում:

Պարոն Սարգսյան, 3 տարի է անցել, ինչքա՞ն ժամանակ է հարկավոր։

— Ինչի՞ համեմատ եք Դուք վերցնում 3 տարին: Եթե Երեւանին պետք է 800-ից ավելի նոր շարժակազմ, եւ մենք գրեթե կեսը փոխել ենք արդեն, եթե ոչ ավել, այսինքն, ինչի՞ մասին է խոսքը: Այդ հարցը տեղին կլիներ այն դեպքում, եթե մենք, օրինակ, գնեինք 20-30 հատ ավտոբուս, բերեինք, փոխեինք եւ վերջ։ Տրանսպորտը հարյուրներով է փոխվել:

Խնդիրն այն է, որ հատկապես սեպտեմբերին, ուսանողները, աշխատողներն իրար գլխի են կանգնում Ձեր բարեփոխած տրանսպորտի մեջ: Հետո իրար գլխից քարտ փոխանցում, որ վճարում կատարեն: Սա՞ է բարեփոխումը, ո՞րն է լուծումը, ըստ Ձեզ:

— Դուք կարո՞ղ եք ինձ օրինակ բերել որեւէ երկիր, որը պիկ ժամերին տրանսպորտում գոնե մի փոքր խնդիր չի ունենում։ Պիկ ժամերի մասին է խոսքը, երբ  ուսանողները բոլորը գնում են դասի, մարդիկ աշխատանքի ու ժամային առումով համընկնում է։ Լուծումն էլ ինչպե՞ս լինի: Մենք ամեն տարի բերում ենք նոր ավտոբուսներ եւ փոխարինում ենք։ Ամեն տարի քանակը փոխում ենք ու ոչ միայն քանակը, այլ գլոբալ պրոցեսը: Նույնիսկ այսօր հազար նոր ավտոբուս էլ բերենք, պիկ ժամերին հնարավոր է քչություն անի:

Չեմ ուզում շատ կոպիտ օրինակ բերել, բայց վերցնենք հեղեղատարները։ Սա նույնն է, որ հիմա հարցնեք, թե՝ երբեւէ կլինի՞ մեզ մոտ այնպես, որ ջուրը երբեք չկուտակվի։ Չի լինում նման բան եւ որքան էլ հաստ խողովակ տեղադրվի, չեք կարող իմանալ հաջորդ ամիս ինչ ծավալի անձրեւ է գալու:

Խցանումների մեծ մասը ոչ թե այն պատճառով է, որ վատ է մաքրվում, նրանից է, որ տեղացող անձրեւի քանակի հետ տարողականությունը չի բավականացնում այդ պահին։ Գուցե օրինակս կոպիտ է, ներողություն եմ խնդրում, բայց, ես ուզում եմ, որ ավելի հստակ հասկանալի լինի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՌուսական բանակը մասերի է բաժանում վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսան»Եվրաայլանդшկները հասկանում են միայն կոպիտ ուժը. ՄեդվեդևԲրիտանիայում բնակչությանը կոչ են անում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմինՄիացյալ Նահանգները կօգնի Հայաստանին բարեփոխել իր զինված ուժերըՊետդումայի ընտրություններին Մոսկվայում  քվեարկելու է եկել անձամբ Ստալինը (Տեսանյութ)Հազար նոր ավտոբուս էլ բերենք, պիկ ժամերին հնարավոր է քչություն անի. Աշոտ ՍարգսյանՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկանՌուս ընդդիմադիր գործիչ Յաշինը չեղարկել է Հայաստան նախատեսված այցը․ ԱՄՆ-ում զգուշացրել է ռիսկերըԳորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչՍաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվելՍեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՋերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանաՍեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվիՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էՌԴ դեսպանը այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներԵթե Արցախի կորստից դասեր չքաղենք, կարող ենք կորցնել նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկելՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված