Եվրոպայում պատրաստ են փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ, եթե ռուսական սառեցված փողերը ստանան Թրամփը հայտարարեց Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Ձեզ խելոք պահեք, թե չէ հաջորդ կիրակի կարող է ավելի բարկացած լինեմ ուրիշ մանրամասներ էլ հիշեմ Պենտագոնը պատրաստում է արտակարգ ծրագիր համաշխարհային պատերազմի համար Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր. ՌԴ դեսպան Հայ ըմբիշները Արթուր Ալեքսանյանի պսակադրության արարողությանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուսները պատրաստվում են հարվածել Կիևի հիդրոէլեկտրակայանին Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում Ռուսական առնվազն 7 հրթիռային անօդաչուները Կրիվոյ Ռոգում ոչնչացրել են 330 կՎ հիմնական ենթակայանը

Նավթի համաշխարհային գների նոր թռիչքը դարձավ անխուսափելի. հնարավոր է 150 դոլարից անցումը

Միջազգային

Ռուսական նավթի ESPO Blend-ի միջազգային գները եւս կտրուկ բարձրանում են: Ներկա պահին այս համեմատաբար էժան համարվող նավթատեսակի արժեքը գերազանցել է մեկ բարելի համար 120 դոլարը: Reuters-ի մեկնաբանմամբ՝ չինական պահանջարկի պատճառով:

Չինական նավթավերամշակման գործարանները մեծացնում են ռուսական նավթի գնումները՝ Մերձավոր Արևելքից մատակարարման խափանումների և ձմռանից առաջ պակասի վախի պատճառով: Պահանջարկն այնքան բարձր է, որ գնորդներն արդեն իսկ ամրագրում են ESPO-ի դեկտեմբերյան մատակարարումները:

Ռուսական Urals-ը նույնպես տատանվում է մեկ բարելի համար 120 դոլարի սահմաններում: Այն դեպքում, երբ ԱՄՆ-Իսրայելի՝ Իրանի հետ պատերազմից առաջ վաճառվում էր ընդամենը 40-45 դոլարով:

Իսկ ահա էտալոնային Brent-ը նույն ժամանակահատվածում մոտ 72 դոլարից բարձրացել է մինչև 104-106 դոլար՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամի, Հորմուզի նեղուցում տեղի ունեցած խափանումների և Սաուդյան Արաբիայից մատակարարման խնդիրների ֆոնին:

Սա, իհարկե, նոնսենս է. ամենաթանկը համարվող Brent-ն այս պահին վաճառվում է ռուսական վանթից էժան: Սակայն պատճառը պարզ է. Brent նավթի մատակարարումները, որոնք իրականացվում են Մերձավոր Արեւելքից, համարվում են անհուսալի: Այն է՝ կարող է գնորդը վճարել կամ պայմանագիր կնքել, սակայն չկա որեւէ երաշխիք, որ նավթը կստանա: Եվ այդ իրավիճակում բոլորը ձգտում են ավելի հուսալի համարվող ռուսական նավթի ուղղությամբ՝ գների նման թռիչքով հանդերձ:

Իսկ ահա Թրամփը նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական նավթի դեմ, որը, իհարկե, միայն համաշխարհային գների նոր թռիչք է խոստանում:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72344 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ