Համ հայտարարում են՝ չունեն Ղարաբաղի մասին որևէ օրակարգ, համ էլ դեմ են, որ հղումը դուրս գա Սահմանադրությունից Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է Պուտինի հետ դեկտեմբերին հանդիպման հնարավորության մասին Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի Եվրոպայում պատրաստ են փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ, եթե ռուսական սառեցված փողերը ստանան Թրամփը հայտարարեց Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Ձեզ խելոք պահեք, թե չէ հաջորդ կիրակի կարող է ավելի բարկացած լինեմ ուրիշ մանրամասներ էլ հիշեմ Պենտագոնը պատրաստում է արտակարգ ծրագիր համաշխարհային պատերազմի համար Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր. ՌԴ դեսպան Հայ ըմբիշները Արթուր Ալեքսանյանի պսակադրության արարողությանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար

Հուսիթական շարժումը փաստացի վերածվել է համաշխարհային նշանակության ռազմաքաղաքական գործոնի

Միջազգային

Իրանական փորձագիտական աղբյուրը գրում է. «Ջոլանին մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ Եմեն ուղարկել «Ալ-Քաիդայի» նախկին մարտիկներին։ Սիրիական կողմը Սաուդյան Արաբիային տեղեկացրել է, որ ներկայումս կենտրոնացած է սեփական բանակի վերակազմակերպման վրա և չի մտադիր ներգրավվել երրորդ կողմերի մասնակցությամբ հակամարտությունների մեջ»։

Այս տեղեկությունը հաստատում է, որ սաուդյան շեյխերը հայտնվել են «գցվածի» վիճակում: ԱՄՆ-ի եւ Իսրայելի խաղերի արդյունքում քաշվեցին իրանական պատերազմի մեջ: Հետո գործին խառնվեցին հուսիթները, եւ պարզվեց, որ ռազմական առումով Սաուդյան Արաբիան, չնայած այն հսկայական փողերին, որոնք ուղղվել են բանակին, զրոյական մակարդակի վրա է: Սաուդները նախ օգնություն խնդրեցին ԱՄՆ-ից ու ստացան կոպիտ մերժում: Վերջերս նրանց դաշնակիցը դարձած Թուրքիան եւ Պակիստանն իրենց հերթին մերժեցի: Սաուդյան Արաբիան «տակից» դիմեց Իսրայելին, սակայն Թել Ավիվը եւս նախընտրեց հուսիթներից հեռու մնալ: Ապա սաուդները սկսեցին օգնություն խնդրել արաբական երկրներից, ու նորից ապարդյուն: Ու հիմա գործերն ինչքան վատ են, որ ստիպված են դիմել Սիրիայի այաբեկիչ-ղեկավարին՝ խնդրելով հուսիթների դեմ ուղղել «Ալ-Քաիդային»: Բայց երեւում է, որ անգամ դասական ահաբեկչական շարժումներն են սարսափձում հուսիթներից՝ մերժելով Սաուդյան Արաբիայի խնդրանքը, թեեւ դրա տակ մեծ փողեր են դրված: 

Ամբողջ իմաստն այստեղ, սակայն, ամենեւին էլ Սաուդյան Արաբիան չէ: Շատ ավելի կարեւոր է այն փաստը, թե ինչ ռեալ գործոն է դարձել հուսիթական շարժումը՝ «Անսար Ալլահը»։ Վերջինս անգամ այնպիսի կարեւոր ծովային ուղի է իր վերահսկողության տակ վերցրել, ինչպիսին է Բաբ էլ-Մանդեբի նեղուցը: Ու չնայած դրան, բոլորն են վախենում անգամ խոժոռ հայացք գցել հուսիթների ուղղությամբ:

Այստեղից, թերեւս, կարելի է կռահել նաեւ, թե ինչ է իրենից ներկայացնում Իրան-«Հեզբոլլահ»-հուսիթներ դաշինքը, չհաշված Իրաքում իրանամետ ուժերի: Եթե դիտարկենք նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերություններն այս թեւի հետ, չափազանց լուրջ պատկեր է ստացվում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ