Եվրոպան ստիպված է նոր ռազմավարության անցնել Մոսկվայի հարցով Ռուսաստանում հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր ամենամեծ փոփոխությունը Bild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմի Հայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրան Կիևը կրկին զանգվածային հարձակման տակ է Երբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր» Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ) Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ) ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցում Մենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ Մարտիրոսյան

Հայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրան

Հրապարակախոսություն

Հայտարարելով վերնագրում նշվածի մասին՝ գեներալը հաստատել է հայտնի ճշմարտությունը։

Նախկին Խորհրդային Միության, Ռուսաստանի եւ Հայաստանի պահեստազորի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ով կանգնած էր Ազգային բանակի ստեղծման ակունքներում եւ զբաղեցնում էր նրա գլխավոր հրամանատարի պաշտոնը, պաշտոնապես հրաժարվել ու դուրս է եկել Հայաստանի քաղաքացիությունից, ինչի մասին նա նշել է «Իրավունք»-ի հետ զրույցում։

Հայաստանի քաղաքացիությունից լեգենդար գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հրաժարվելը, կարծում ենք, ինքնանպատակ չէր: Այն քաղաքացիությունից հրաժարում չէր պարզապես հրաժարվելու համար, այլ նկատի ունենալով իր անվան կշիռը, իր բարձր հեղինակությունը, հանրահայտ լինելը Հայաստանում, Ռուսաստանում ու հայկական սփյուռքում՝ կատարված էր այն հաշվարկով, որ Հայաստանի քաղաքացիությունից իր հրաժարումը կվերածվի քաղաքական սկանդալի, կխռովի ինչ-որ առումով լճացած քաղաքական կյանքը, խորհելու, մտածելու տեղիք կտա: Եվ եթե դա այդպես է, ապա կարելի է ասել, որ գեներալի հաշվարկը, ինչպես պատերազմում, այս անգամ էլ ճիշտ դուրս եկավ. նա արդեն հասել է այս նպատակին:

Իր հայրենիքի պաշտպանության, պաշտպանունակության զարգացման, մասնավորապես 1992-1995 թթ. Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած Նորատ Տեր-Գրիգորյանցի հրաժարումը Հայաստանի քաղաքացիությունից սիրով ու հաճույքով չի կատարվել, այլ զոհաբերական մի քայլ է, որպեսզի սթափվենք:

Միաժամանակ որեւէ երկրի քաղաքացիությունից ցանկացած մեկի հրաժարումը տվյալ անձի մասնավոր ու սրբազան իրավունքն է, հետեւաբար որեւէ մեկն իրավունք չունի դա կասկածի տակ դնելու, քաղաքացիությունից այդ անձի հրաժարումը դատապարտելու, առավել եւս՝ հրաժարվողին վիրավորելու ու նրա հասցեին վայրահաչելու, ինչին վերջին օրերին ականատես եւ ունկնդիր ենք նիկոլական ոհմակի (չարախմբի) կողմից: Նրա՛նց, ովքեր Նիկոլի կողմից Արցախի Հանրապետությունն Ադրբեջան կամ ադրբեջանական համարելուն ու պետական դավաճանությամբ մեր արտաքին թշնամուն հանձնելուն կողմնակից եղան, հանդես չեկան Նիկոլի եւ իր վարած հակահայ քաղաքականության այդ եւ բազմաթիվ այլ դրսեւորումների դեմ, ու մինչ օրս էլ շարունակում են կողմնակից լինել Նիկոլի հայասպան քաղաքականությանը:

Հարկ է ընդգծել, որ Նորատ Տեր-Գրիգորյանցի կողմից Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելը հայ ազգից հրաժարվել չէ ու չի կարող մեկնաբանվել իբրեւ այդպիսին, ինչը գեներալին նշավակելու, մեղադրելու եւ իր իրավունքից նրա օգտվելը դատապարտելու համար փորձում են անել Նիկոլի ոհմակից ոմանք: Գեներալի վերոնշյալ քայլը Հայաստանի իշխանությունն ուզուրպացրած, զավթած Նիկոլի եւ իր իշխանական ոհմակի, մեր այդ ներքին թշնամիների վարած հակահայ քաղաքականության դեմ Նորատ Տեր-Գրիգորյանցի բողոքի յուրօրինակ արտահայտությունն է, նրանց, որոնց իշխանության օրոք Հայաստանը, ըստ էության, զրկված է հանրապետության կարգավիճակից, չունի հանրապետություն կոչվելու իրավունք, ավելին՝ վերածված է ոճրապետության:

Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ինչպես արդեն հայտնի է, հրաժարվելով Հայաստանի քաղաքացիությունից, վերադարձրել է իր հայկական անձնագիրը: Իր որոշումը նա բացատրել է նրանով, որ Հայաստանի իշխանությունը ներկայացնողները «դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրան թուրքերի օգնությամբ»։

Նա խոստացել է ներկայիս իշխանությունների օրոք այլեւս երբեք չգալ Հայաստան։ Խելագար չէ, որ գա, շատ լավ հասկանում է, որ նույնիսկ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ հանցավոր կերպով շինծու, հակասահմանադրական, հակաօրինական քրեական վարույթ պատվիրած, նրան շինծու մեղադրանք առաջադրած ու վարույթը նույնիսկ դատարան հասցնելու անամոթությունն ու սրիկայությունն ունեցող իշխանությունը նույն կերպ կարող է վարվել նաեւ իր նկատմամբ, ավելին՝ բացառված չէ նույնիսկ, որ Հայաստան մուտք գործելիս, հենց օդանավակայանում, սահմանից կալանավորեն:

Դե երեւի բոլորին է հասկանալի Նիկոլի եւ իր ոհմակի սարսափը հայրենասեր զինվորականներից, մինչեւ իսկ, որքան էլ ծիծաղելի է, նույնիսկ նրանցից, ովքեր այժմ ծառայության մեջ չեն, պահեստազորում են գտնվում կամ թոշակի են անցած: Չէ՞ որ Նիկոլը եւ իր իշխանությունից ոչ քչերն ապրում են ամենօրյա վախով, որ իրենց գործած բազմաթիվ ոճրագործությունների դիմաց մի օր հատուցում է լինելու...

1992-1995 թվականներին Տեր-Գրիգորյանցը գլխավորում էր Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը եւ առաջիններից էր, որ առաջարկեց Հայաստանում տեղակայել ռուսական ռազմաբազա։ Պարզ է, որ մի շարք այլ նպատակներից բացի, Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելու նպատակով Արեւմուտքի եւ Արեւմուտքի հայտնի ուժերի, բացառված չէ, նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից այստեղ իշխանության բերված եւ Հայաստանում իշխանության եկած Նիկոլի համար հենց գեներալ գեներալ Տեր-Գրիգորյանցը եւ նրա նման մարդիկ առանձնապես ատելի են եւ հետապնդման առումով առաջնային թիրախ:

Հայաստանի քաղաքացիությունից գեներալի հրաժարվելու, դրա շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ ուշագրավ վերլուծությամբ են հանդես եկել ռուսաստանցի քաղաքագետներ Նիկիտա Մենդկովիչն ու Կիրիլ Կազակովը: Սակայն մինչ նրանց վերլուծությունը, մեկնաբանությունները հրապարակելը, ընթերցողների ուշադրությանը ներկայացնենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Սաթի Թորոսյանի կատարած գրառումն այս թեմայով.

«Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Հայաստանից չի հրաժարվել, այլ հրաժարվել է անթասիբ ժողովրդից, պարտությունից հետո մեդալներ ստացող ու սեփական պատիվը ոտնատակ տվող գեներալներից, պատերազմից առաջ «չե՞ք զգում պատերազմի հոտը» զգուշացումը բանի տեղ չդնողներից եւ պատերազմի ժամանակ նրա մասնագիտական առաջարկները մերժող թրքամետ իշխանությունից, որը ձեր աչքի առաջ քանդեց այն, ինչ իր սերունդը արյամբ ու քրտինքով էր կառուցել։

Չի՛ կարելի, ժողովո՛ւրդ, չի կարելի բանակ կառուցած, հաղթանակ կերտած գեներալին քարկոծել, իսկ պարտության եւ զոհերի պատասխանատուներին հերոսացնել։ Սա մեր օրերի ամենացավալի ու ամենախայտառակ իրողություններից մեկն է։ Նորատ Տեր-Գրիգորյանցի տասնամյակների վաստակը մեկ օրում չեք կարող ջնջել։ Մի բան էլ հիշեցնեմ… իսկ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանին, Մարշալ Բաղրամյանին ոնց որ թե մոռացել եք քարկոծել հա՞»։

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Եվրոպան ստիպված է նոր ռազմավարության անցնել Մոսկվայի հարցովՌուսաստանում հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր ամենամեծ փոփոխությունըBild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմիՀայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրանԿիևը կրկին զանգվածային հարձակման տակ էԵրբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր»Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ)Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ)ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցումՄենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ ՄարտիրոսյանԲելառուսը օգնում է Ռուսաստանին հարվածել Լեհաստանի հետ սահմանին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններՆախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ ՀովսեփյանՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւինԳուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔՈր խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք․ ԲԱՄԲԱՍԱՆՔԵրեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԴատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. Գերագույն հոգևոր խորհուրդ Այս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. ՄարագոսՍիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված