Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է

Մենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ Մարտիրոսյան

Հանդիպում

Հայաստանի սուվերեն տարածքի՝ Ջերմուկի ուղղությամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի օրը պետական մակարդակով մայրաքաղաքում եւ ոչ միայն՝ չհիշատակվեց: Ոչ ոք չհիշեց այն օրերը, երբ կրկին հայը գոյության եւ հողի կռիվ էր տալիս: Մինչդեռ այդ օրերին հայկական կողմը 224 զոհ տվեց, նրանցից 5-ը՝ կանայք:
Այդ մասին «Իրավունքը»-ը զրուցել է «Անահիտ» ջոկատի հրամանատար ԱՆԱՀԻՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Ջերմուկի պատերազմը այդպես էլ չհիշատակվեց պետական մակարդակով։

— Բայց Դուք ի՞նչ էիք կարծում, պետք է հիշեի՞ն։ Իհարկե չեն հիշի: Մեզ ե՞րբ են հիշել, որ մի հատ էլ այսօրվա դրությամբ հիշեն: Նրանք ե՞րբ են հիշել զոհվածներին կամ հաշմանդամներին։ Այդ աղջիկներն իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի, բայց ոչ մի բան չարվեց նրանց համար, նրանց ընտանիքների եւ հիշատակը վառ պահելու համար: Գիտեք, տպավորություն է, կարծես թե, մենք այս իշխանության համար բեռ լինենք։

— Ի՞նչ առումով բեռ, տիկին Մարտիրոսյան։

— Դե, բեռ ենք, հոգս ենք այն առումով, որ մենք խանգարում ենք, որ հանգիստ ապրեն: Մենք ասելով՝ նկատի ունեմ պատերազմի հաշմանդամներին, զոհվածների ընտանիքներին՝ իրենց հոգսերով հանդերձ: Մենք այս պետությանը պետք չենք: Էլ ուր մնաց հիշեն, մեծարեն կամ ծաղիկ խոնարհեն զոհվածների հիշատակին: Իրենք ասում են՝ Արցախն Ադրբեջան է եղել: Ջերմուկում զոհվածներից Սուսաննան՝ իմ ընկերուհին է եղել։ Նա շատ վատ է ապրել, շա՜տ, բայց հայրենիքի նվիրյալ է եղել։

— Արցախի հայության տեղահանման տարելիցն է մոտենում, բայց դա հիշատակելու փոխարեն, մարդիկ ինչ-որ «Բերքի տոն․ գյուղական կյանք եւ ավանդույթներ» ամենամյա փառատոն են անցկացնում։ Այս մասին ի՞նչ կասեք:

— Ի՞նչ ասեմ, եթե ես իմանայի, որ իմ մեկնաբանությունից իմ հայրենիքը կվերադառնա այն ակունքներին, որը եղել է ավելի շատ տարածքներով ու մարդկանցով եւ որտեղ եղել է ավելի երջանիկ կյանք, ես կտայի մեկնաբանություն, բայց իմ հայրենիքից ի՞նչ է մնացել: Ու դեռ շարունակում են հայրենիքս մաս-մաս տալ թշնամուն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ