Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Երեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԽԱՍՅԱԹ Ա ԱՐԵԼ

(ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ` ՉԻՆԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 ՊՆ-ից հայտնում են, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը չինացիների համար եղել է անակնկալ եւ հույժ գաղտնի։

**

ՔՊ-Ի ԱՐԵՎ

(ՔՊ-ՈՒՄ ՇԻՇ ԲՌՆՈՂԻ ՇՈՒՐՋ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` ՔՊ-ում որոշել են, քանի դեռ Շիշ բռնողը իրենց կեղտոտ սպիտակեղենը չի փռել արեւին, իրենք պետք է ամեն գնով նրան զրկեն ՔՊ արեւից։

 **

ԱՎԼԵՄ, ԹԱՓԵՄ ՓՈՇԻՆ

(ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զուլում աշխարհ ա, մենակ Հայաստանում փրկարարները կարան իրենց բանն ու գործը թողած, Ավինյան Տիկոյի հետ իջնեն Զանգվի ձորը ու թիթեռ նկարեն։

 **

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

(ՏԻԳՐԱՆԱՇԵՆԻ ԴՊՐՈՑԻ ՓԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, քանի որ այդ տարածքը հանդիսանում է Ադրբեջանի վարչատարածքային միավոր, ուստի դպրոցը ոչ թե Նիկոլն ա փակել, այլ` Իլհամը։

**

ՀՈՎԵԿՆԵՐԸ

(ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ՝ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Տուրիզմի զարգացման կենտրոնից հայտնում են, որ արտառոց ոչ մի բան էլ տեղի չի ունենում, ուղղակի հետընտրական իրավիճակից պարզ դարձավ, որ քաղաքական տուրիստներիս համար Երեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն։

**

ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՐԳԸ` ՈՒՂՂՎԱԾ ՆԻԿՈԼԻՆ

(ԱԺ-ՈՒՄ ՆԻԿՈԼԸ` ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԿՈՇԻԿԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ԽԼԵԼՈՒ ԵՄ ԵԼՈՒՅԹԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Առ կալոշիս թայը, պախա քեզի հիշատակ,

Կարողա ի գամ, կարողա չի գամ, Նիկոլ ջան,

Կալոշս ծախա, ճժերիդ պահա, Նիկոլ ջան։

**

ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ

(ՀԱՃԱԽԱԿԻ ՀԱՋԻԵՎԻ ՀԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՄԵՋ ԵՄ` ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ադրբեջանի ամուսնությունների պալատից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանի եւ Հիքմեթ Հաջիեւի հեռախոսային խոսակցության թեմայի մեջ մի մտեք, էթիկայի կանոնները լրագրողներին թույլ չեն տալիս մտնել մատի եւ մատանու արանքը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ