Որ երկրների հետ Հայաստանը կչեղարկվի վիզայի ռեժիմը
ՀասարակությունՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ռուանդայի և Բենինի հետ դիվանագիտական ու ծառայողական անձնագրեր ունեցողների համար վիզային ռեժիմը վերացնելու համաձայնագրերի ստորագրման առաջարկներին։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում։
Նշվում է, որ համաձայնագրերի ստորագրումը կնպաստի նշված երկու պետությունների հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև տարբեր մակարդակներում պաշտոնական ու աշխատանքային այցերի կազմակերպմանն ու իրականացմանը՝ ապահովելով երկկողմ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության նոր ուղղությունների ձևավորումը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
