Բանտերում գտնվող ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ով արժանի է բանտում լինելու՝ կլինի բանտում. Կարապետյան
ՆերքաղաքականՀերթական սրացումներն են, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Փաշինյանի հայտարարություններին, թե ընդդիմության լիդերները պետք է սպասեն ամսի 1-ին, որ թոշակը նստի իրենց բանկային քարտերին։
Հարցին, թե իրեն հնարավո՞ր է Հայաստանում ունեզրկել, Կարապետյանը պատասխանեց.
«Իհարկե, ո՛չ»։
Կարապետյանն ասաց նաև, թե բանտերում գտնվող ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ով արժանի բանտում լինելու՝ կլինի բանտում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
