Ռուսները նստան պոեզ, Մոսկվա գնացին, «Ուժեղ Հայաստանի» հայերը անտեր ու դուս պատերի տակ մնացին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԴԱՍԱԿԱՆԸ
(ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ` ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՏԵՐ ԿՄՆԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ռուսները նստան պոեզ, Մոսկվա գնացին, «Ուժեղ Հայաստանի» հայերը անտեր ու դուս պատերի տակ մնացին։
**
ԿՈՒՅՐ ՌՈՒՍԱՖՈԲԻԱ
Ըստ քաղտեխնոլոգների` Էրդողանն ու Իլհամը Նիկոլի վրա տըզ են խաղում, Նիկոլը նրանց միջից մեկին գուշակելու փոխարեն` խաղին չմասնակցող Պուտինին ա մեղավոր համարում։
**
ՎԻԴԱԼ ՍԱՍՈՒՆ
(էԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ` ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆ «ԷԴԳԱՐԻԿ» ԱՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ասենք թե երեխա վախտը ինձ Էդգարիկ են ասել, բա քեզ ինչ են ասել` сасунчик?
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ՄԱԿՐՈՆԻ ԿՆՈՋԸ ՏՂԱՄԱՐԴ ԱՆՎԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հիմա դատարանի կողմից ֆորմալ կերպով Մակրոնի կնոջը տղամարդ համարելուց հետո այդ ընտանիքում ով է կինը` Մակրո՞նը։
**
ԿԵՂՏՈՏ ԲԱՄԲԱՍԱՆՔ
(«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԿՈՆՑԼԱԳԵՐԻ»` ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Օսվենցիմի մասնագետների` ԱԱԾ պադվալը չի կարող համարվել կոնցլագեր, քանի դեռ նրան կից Նիկոլը գազվի կամեռա ու դիակիզարան չի սարքել։
**
ՆԻԿՈԼԸ` ՇԻՇ ԲՌՆՈՂԻՆ
(ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԵՏԱՊՆԴԵԼՈՒ, ՍՊԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կյանքը այդպիսինն է, եղբայրս, այսօր շիշը ձեռքդ ա` վաղը...
**
ԳՈՎԱԶԴ
(ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ` ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Այս տարի Երեւանում 60 տոկոսով խցանումներն ավելացել են. Ձեր Տիգրան Ավինյան:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
