Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 17 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Հուսիթները ներկայացրել են սաուդյան F-15 կործանիչի ոչնչացնելու փաստեր «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին ներում-բեկում չի լինելու Չորս «Կալիբր» թևավոր հրթիռներ գրեթե միաժամանակ հարվածելեն Զապորոժեին (Տեսանյութ) Մինչեւ «ռոբոտների ապստամբությունը» մնաց մեկ քայլ «Հրապարակ». Հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան «Փաստ». Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինելու Մի խոսացեք՝ դժվարա. Փաշինյանը օդերով է հանել նորելուկներին

Ադրբեջանը ցանկանում է ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող թալիշ հետազոտողին խիստ ռեժիմի բանտ տեղափոխել

Ադրբեջանը ցանկանում է բանտարկված թալիշ ակտիվիստ Իգբալ Աբիլովին երեք տարով տեղափոխել խիստ ռեժիմի բանտ, հայտնում է OC Media-ն: Իշխանությունները հայտարարել են, որ Աբիլովը, որը 2025-ին մի քանի մեղադրանքով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, բանտախցում կատարել է խախտումներ, ինչի համար էլ ցանկանում են նրան տեղափոխել:

 

Աբիլովը Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանի կողմից անցած տարի դատապարտվել է մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ պետական դավաճանության, պետական հեղաշրջման կոչերի և ատելության խոսքի համար։

 

Բելառուսում բնակվող հետազոտողը ձերբակալվել էր 2024-ի հուլիսին՝ Ադրբեջանում իր հարազատներին այցելելիս։ Նրա ձերբակալությունից հետո իշխանամետ լրատվամիջոցները հրապարակել են լուրեր, որոնցում պնդում է արվում, որ նա համագործակցել է Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ։

 

Միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպես նաև ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներ Աբիլովին քաղբանտարկյալ են ճանաչել։

 

Իքբալ Աբիլովի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարել է, որ նա չի զբաղվել քաղաքական գործունեությամբ, այլ կենտրոնացել է բացառապես ակադեմիական հետազոտությունների և մշակութային ժառանգության պահպանման վրա։

 

Հանձնաժողովը հայտնել է, որ լսումների ժամանակ Քրեակատարողական ծառայության թիվ 12 բանտի ղեկավարությունը հայտարարել է, որ Աբիլովը խախտել է բանտային կանոնակարգը և ներկայացրել է 22 էջանոց զեկույց, որտեղ մանրամասն նկարագրված են ենթադրյալ խախտումները։

 

Պաշտպանական կողմը, սակայն, նշել է, որ ո՛չ Աբիլովը, ո՛չ էլ նրա փաստաբանը նախապես տեղեկացված չեն եղել զեկույցում նշված ենթադրյալ խախտումների կամ կարգապահական նկատողությունների մասին: Փաստաթուղթը լսումներից առաջ պաշտպանության կողմին չի տրամադրվել:

 

Պաշտպանության կողմի պնդմամբ՝ Աբիլովը կալանքի ընթացքում չի խախտել բանտի կանոնակարգը. պարզ չէ նաև, թե ինչ ապացույցների վրա են հիմնված մեղադրանքները։

 

Աբիլովի փաստաբանը դատարանին միջնորդել է հետաձգել նիստը և պաշտպանության կողմին հնարավորություն տալ ծանոթանալու և ուսումնասիրելու փաստաթղթերը: Միջնորդությունը դատարանը բավարարել է:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Բրյուսել է՛լ կգնանք, Ստամբուլ է՛լ, Մոսկվա է՛լ, ՀՀ արտաքին քաղաքականությունը չի լինի թույլտվությամբ․ ՌուբինյանԱԳՆ-ն միայն առևտուր ա արել վերջին տարիներին, բայց ապրանքը հայկական հողերն են եղել. Կարապետյան2022-ին 5 էր պակաս, որ կորցնեինք Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը. ՓաշինյանՆիկոլին ու նրա ոճի պոպուլիստին կիրթ հասարակությունը ձեռնտու չէ. Արմեն ՀովասափյանԱդրբեջանը ցանկանում է ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող թալիշ հետազոտողին խիստ ռեժիմի բանտ տեղափոխելԱյս ամենն ակնհայտ է, որ միայն Հայաստանի «հագով չէ». Արտակ ԶաքարյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 17Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներՀուսիթները ներկայացրել են սաուդյան F-15 կործանիչի ոչնչացնելու փաստեր«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին ներում-բեկում չի լինելուՉորս «Կալիբր» թևավոր հրթիռներ գրեթե միաժամանակ հարվածելեն Զապորոժեին (Տեսանյութ)Մինչեւ «ռոբոտների ապստամբությունը» մնաց մեկ քայլ«Հրապարակ». Հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան«Փաստ». Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՄի խոսացեք՝ դժվարա. Փաշինյանը օդերով է հանել նորելուկներին«Ժողովուրդ». Թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմինՆԱՏՕ-ն պատրաստվում է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ 2029թ.-ին. ՌԴ ԱԳՆ«Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրելԳործի է անցել Զարեհ Սարգսյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված