Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի նոր փուլ ենք մտնում «Իրավունք». Ինչ նոր սյուրպրիզներ են սպասվում ԱԺ-ում «Փաստ». Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ «Ժողովուրդ». Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը Ուկրաինայում պայթյուններից հետո խորհրդավոր երկրաշարժ. գետնի ցնցում տարբեր շրջաններում «Հրապարակ»․ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում

Մինչեւ «ռոբոտների ապստամբությունը» մնաց մեկ քայլ

Միջազգային

Մինչեւ «ռոբոտների ապստամբությունը» մնաց մեկ քայլ:

Այսպես, Չինաստանում բացվել է գործարան, որտեղ ռոբոտները հավաքում են ռոբոտներ։

Չինական UBTech Robotics ընկերությունը Լյուչժոուում գործարկել է աշխարհում առաջին «սուպերխելացի» գործարանը՝ արդյունաբերական մարդակերպ ռոբոտների զանգվածային արտադրության համար։ Արտադրամասը նախատեսված է տարեկան ավելի քան 10,000 ռոբոտ արտադրելու համար: Յուրաքանչյուր 10 րոպեն մեկ հավաքման գծից դուրս է գալիս մեկ պատրաստի մարդակերպ ռոբոտ։ Ռոբոտներն իրենք են մասնակցում արտադրությանը։ Գիծը նաև օգտագործում է թվային կառավարման համակարգ, անօդաչու բեռնամբարձիչներ և ավտոմատացված որակի վերահսկողություն։

Այսինքն, երբեմնի հեղինակավոր ֆանտաստ մտածողների կանխատեսումներն իրականանում են: Եթե ռոբոտն ինքնուրույն, առանց մարդու միջամտության, կարող է ռոբոտ արտադրել, ապա հաջորդ քայլով արհեստական բանականության մոտ առաջ է գալու տրամաբանական հարց՝ իսկ մարդկությունն իր ինչի՞ն է պետք: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ