Մնում է ասել՝ սա էլ կերաք, բա հետո՞... Հարված գոտկատեղից ներքեւ. Ռուսները ոչնչացրեցին Զելենսկու «Կվարտալ 95»-ի ռեկվեզիտների պահեստը Չի կարող լինել խաղաղություն, եթե մեր հայրենակիցները բաքվի բանտում են․ Դանիելյան Ռուսաստանը կարող է կամ մեծ տերություն լինել, կամ ընդհանրապես չի լինի. Մեդվեդև Ռուսաստանը Իրանին տրամադրել է արբանյակային տվյալներ՝ ամերիկյան բազաներին հարվածների համար. CNN Լավրով. Մոսկվան արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում կդիտարկի որպես պատերազմի հայտարարում Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Ալավերդյան Լսի՛ր, Նիկոլ, պատգամ որպես Ոչ մի բանից բացարձակապես վախենալու չունեմ. Արտյոմ Խուգոյան Աշնանային սրացումներ ԱԺ-ում․ ԶԱՐՄԱՆՔ

Չի կարող լինել խաղաղություն, եթե մեր հայրենակիցները բաքվի բանտում են․ Դանիելյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ԱԺ ութերորդ գումարման «Հայաստան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

Բաքվում ցմահ դատապարտված Արցախի ԱԺ նախկին նախագահ, պատանդառված Դավիթ Իշխանյանն օրերս դիմեց Անահիտ Մանասյանին՝ ՄԻՊ-ին, որպեսզի վերջինս այցելի Բաքու եւ տեղում տեսնի, թե ինչ խոշտանգումների են ենթարկվում հայորդիները: Ի պատասխան կոչին՝ Մանասյանը, միայն ազատություն մաղթեց նրանց: Ի՞նչ կասեք այս մասին։

— Այստեղ ամենակարեւոր փաստն այն է, որ այս հարցերով պետք է զբաղվեն առավելապես ՀՀ իշխանությունները, որովհետեւ ամբողջ լծակներն իրենց ձեռքում է, դա լինի միջազգային հանրության հետ կապը տարբեր ատյաններում, թե այլ հարթակներում: Ես՝ որպես նախկին պատգամավոր, առիթ եմ ունեցել մի քանի անգամ, իմ գործուղումների ժամանակ այդ հարցը բարձրացնել: Այսինքն՝ իմ ամեն միջազգային այց միտված է եղել այդ հարցի բարձրացմանը, բայց ես տեսել եմ նաեւ, միեւնույն ժամանակ, հենց այդ իշխանավորների լուռ համաձայնությունը: Ուղղակի, ասել, որ մտահոգիչ է, նշանակում է ոչ մի բան չասել: Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությանը կա՛մ առհասարակ հետաքրքիր չէ այդ փաստը, կա՛մ լավ էլ հետաքրքիր է, բայց իրենց ձեռնտու չէ, որ այդ մարդիկ գտնվեն ազատության մեջ: Նրանց անազատության մեջ գտնվելը բխում այս իշխանության շահերից։ Ես կարող եմ նման ենթադրություններ անել՝ հաշվի առնելով նաեւ իրենց վերաբերմունքը գերեվարված անձանց նկատմամբ:

Ուզում եմ հիշեցնել ձեզ նախկինում իրենց հայտարարություններն առ այն, որ մարդիկ, որոնք գերության մեջ են, իրենց համար հետաքրքրություն չեն ներկայացնում։ Նաեւ հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ասաց՝ ոչինչ, գերիները թող մի քիչ էլ համբերեն: Բայց ինչքա՞ն համբերեն, արդեն տարիներ շարունակ այդ մարդիկ այնտեղ են՝ զրկված մինիմալ կենցաղային պայմաններից։

Իշխանության հետ կապված արդեն պարզ է, որ ոչինչ չի անում, իսկ խորհրդարանում նստած ընդդիմությունն այս հարցում ի՞նչ է անում։ Եթե Փաշինյանին չեն կարողանում հեռացնել, գուցե սկսեն Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՞ց։

— Նորից ստիպված եմ կրկնել՝ թե՛ որպես ԱԺ պատգամավոր, թե՛ որպես ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, թե՛ որպես շարքային կուսակցական, տարբեր ժամանակներում այդ հարցը բարձրացրել եմ: Ինչ վերաբերում է իմ կուսակցությանը՝ Հայ հեղափոխական դաշնակցությանը, աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար ակցիաներ է իրականացնում, ճնշում գործադրում այս իշխանությունների վրա: Այսինքն, ինչ հնարավորություն լինում է, կոնկրետ ես՝ որպես ՀՅԴ անդամ, կարող եմ ասել, որ արվում է: Արդյոք բավարար են այդ ջանքերը: Կասեմ, որ՝ ոչ, բավարար չեն, քանի որ դեռ հարցը մինչեւ այսս պահը լուծված չէ: Արդյոք ցանկալի է, որ այս հարցը ամեն օր պահվի օրակարգում՝ այո՛, եւ սա նաեւ հավաքական ընդդիմության պարտականությունն է, որ ավելի քան հետեւողական լինեն այս հարցի շուրջ:

Ես իմ գրառումների մեջ էլ նշում եմ, որ մենք պետք է ամենօրյա ջանքեր ուղղենք դրան։ Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե մեր հայրենակիցները Բաքվի բանտում են, չե՛ն կարող լինել բանակցություններ, եթե այդ բանակցության առանցքում մեր հայրենակիցների ազատ արձակման հարցը չէ։ Պետք է ամեն վայրկյան եւ ամեն րոպե զբաղվել այդ խնդրով։ Դա մեր արժանապատվության հարցն է։ Դա մեր պարտքն է, մեր պարտականությունն է մեր խղճի առջեւ, եւ այդ առումով ես նորից կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ընթերցողներին, հասարակական գործիչներին, մշակութային գործիչներին, քաղաքական գործիչներին, լայն մեծ լսարան ունեցող մեր հայրենակիցներին, բլոգերներին թե՛ մեր երկրում, թե՛ մեր երկրից դուրս, այս հարցը պետք է բարձեւաձայնվի եւ պահվի մեր օրակարգում:

Սա միայն մեկ անհատի, մեկ կուսակցության գործ չէ: Այս հարցը բոլորիս պարտքն է՝ մեր խղճի, մեր բարոյականության առջեւ: Գիտեք, զարմանում եմ անգամ, մարդիկ կան, որ նման գրառումների տակ, օրինակ, ուրախ սմայլիկներ են դնում եւ մեկնաբանությունների մեջ էլ, այսպես ասած, երջանկանում: Այսինքն, յան ազգանունով ինչ-որ հայ նման կերպար է, արձագանքում ու ուրախանում է, որ մեր հայրենակիցները Բաքվի բանտում են եւ այնտեղ խոշտանգումների ենթարկում:
Կարծում եմ՝ պետք է նման մարդկանց գենետիկ կոդը ստուգվի՝ հասկանալու համար, տվյալ մարդը հայ է, թե՞ ոչ: Սա ողբերգություն է, ու կապ չունի, թե այն մեր հայրենակիցները, որոնք Բաքվի բանտում են, իրենց սիրում են, թե՝ ոչ։ Այստեղ հարցը առավել քան խորքային է: Չգիտեմ, բայց այդ մարդիկ քանի դեռ գերության մեջ են, պետք է մեր պաշտպանության, մեր հոգածության ներքո լինեն, եւ եթե մենք այսօրվա դրությամբ անտեսում ենք նրանց նման կարգավիճակում, պիտի նաեւ մտածենք, որ վաղը-մյուս օրը, կարող է մենք այդ վիճակի մեջ հայտնվենք: Եվ պետք է գիտակցել, որ ոչ մեկը ապահովագրված չէ դրանում:

Պարոն Դանիելյան, Դուք ասացիք գրառումներ եք կատարում, որը նույնիսկ ապշելու աստիճան արձագանք է ստանում՝ վատ առումով։ Չե՞ք կարծում, որ գրառումները բավարար չէ նման լուրջ խնդրի, նման լուրջ հարցերի համար: Որեւէ այլ ծրագիր ունե՞ք։

— Ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ անցած տարի թե՛ ՄԱԿ-ի գրասենյակի, թե՛ տարբեր դեսպանատների մոտ մի քանի անգամ արվել են ակցիաներ: Ես ինքս էլ Եվրամիության դեսպանատան մոտ նստացույցի մասնակից եմ եղել. ես եւ իմ գործընկերները։ Իհարկե, դրանով չպիտի բավարարվենք, պետք է այդ ամեն ինչն ավելի ակտիվ լինի: Չեմ ասում, որ արել ենք եւ բավարարվել ենք դրանով: Իհարկե, բավարար չէ այդ ամեն ինչը, բայց ես կրկնում եմ, որ սա միայն մեկ կուսակցության, մեկ անհատի գործ չէ: Այս հարցով պիտի շատ ու շատ ավելի մեծ կոնսոլիդացիա լինի:

Կրկնում եմ, թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժեր, թե՛ հանրային դեմքերի, որոնց ձայնը լսելի է, պետք է աղաղակեն ու խոսեն խնդրի շուրջ: Ես՝ որպես նախկին պատգամավոր, թե՛ որպես բարեկամական խմբի անդամ, թե՛ որպես բարեկամական խմբի ղեկավար, իմ բոլոր հնարավորություններն օգտագործել եմ, որպեսզի այս հարցը տեղից շարժվի: Խոսել եմ Շվեդիայի այցելության ժամանակ եւ տարբեր երկրներում: Հարցը բարձրացրել եմ ամենաբարձր ատյաններում թե՛ նամակների, թե՛ գրառումների եւ թե՛ նաեւ հոդվածների տեսքով։

Համաձայն եմ ձեզ հետ, որ պետք է ավելի ակտիվացնել պրոցեսը, պիտի ակտիվ նաեւ ներգրավվեն այս գործընթացի մեջ, ինչու ոչ, նաեւ ընտանիքի անդամներին, որոնք գիտեմ, որ մեծ վշտի ու ցավի մեջ են: Վերջերս նաեւ կարդացի Ռուբեն Վարդանյանի կնոջ գրառումը, որ իր պատրաստակամությունն էր հայտնել Բաքու գնալու եւ իր աչքով տեսնելու հայորդիներին, դրանով գոնե փոքրիշատե թեթեւացնելու այդ մարդկանց տառապանքները: Այս առումով պետք է հստակ ճանապարհային քարտեզ մշակվի, եւ ի վերջո, մեր ջանքերը պիտի մեկտեղենք:

Նաեւ շնորհակալ եմ ձեզ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ այս հարցը պարբերաբար բարձրացնում եք: Շատ կարեւոր է, որ մեր հարգելի լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ պարբերաբար այս հարցը բարձրացնեն, եւ ինչու ոչ, պահանջեն քաղաքական գործիչներից, նաեւ կուսակցություններից, որպեսզի իրենց ջանքերն էլ ավելի ակտիվացնեն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մնում է ասել՝ սա էլ կերաք, բա հետո՞...Հարված գոտկատեղից ներքեւ. Ռուսները ոչնչացրեցին Զելենսկու «Կվարտալ 95»-ի ռեկվեզիտների պահեստըՉի կարող լինել խաղաղություն, եթե մեր հայրենակիցները բաքվի բանտում են․ Դանիելյան Ռուսաստանը կարող է կամ մեծ տերություն լինել, կամ ընդհանրապես չի լինի. ՄեդվեդևՌուսաստանը Իրանին տրամադրել է արբանյակային տվյալներ՝ ամերիկյան բազաներին հարվածների համար. CNNԼավրով. Մոսկվան արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում կդիտարկի որպես պատերազմի հայտարարումԻնչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ ԱլավերդյանԱղետի դեպքում Հայաստանը միջազգային օգնություն կստանա պարզեցված ընթացակարգով․ նոր կարգԼսի՛ր, Նիկոլ, պատգամ որպեսՈչ մի բանից բացարձակապես վախենալու չունեմ. Արտյոմ ԽուգոյանԱշնանային սրացումներ ԱԺ-ում․ ԶԱՐՄԱՆՔՌալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըՄարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյաPISA - Անշրջելի մարտահրավերԱյս տարի գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, հակառակը՝ ունենք նվազում. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ինՆախկին վարչապետի ընտանիքը սգում էՈւզո՞ւմ ես Եվրամիություն, գնա՛, բայց քո հաշվին, ոչ թե մեր․ ՇաքարյանցՌԴ-ն չի ցանկանում վճարել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության համար. Լավրով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված