«Գրատախտակին գնալու» մասին խոսելուց առաջ արժե հիշել ամենակարեւորը․ Հենրիխ Դանիելյան Մեծ Բրիտանիան ներկա տեսքով կարո՞ղ է աշխարհի քարտեզներից վերանալ Փաշինյանական «տարօրինակ» խաղերը` Մոսկվա հնարավոր այցի շեմին Մնում է ասել՝ սա էլ կերաք, բա հետո՞... Հարված գոտկատեղից ներքեւ. Ռուսները ոչնչացրեցին Զելենսկու «Կվարտալ 95»-ի ռեկվեզիտների պահեստը Չի կարող լինել խաղաղություն, եթե մեր հայրենակիցները բաքվի բանտում են․ Դանիելյան Ռուսաստանը կարող է կամ մեծ տերություն լինել, կամ ընդհանրապես չի լինի. Մեդվեդև Ռուսաստանը Իրանին տրամադրել է արբանյակային տվյալներ՝ ամերիկյան բազաներին հարվածների համար. CNN Լավրով. Մոսկվան արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում կդիտարկի որպես պատերազմի հայտարարում Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Ալավերդյան

Մեծ Բրիտանիան ներկա տեսքով կարո՞ղ է աշխարհի քարտեզներից վերանալ

Միջազգային

Այս­պի­սով, ինչ­պես նա­խօ­րեին գրել էինք, Մեծ Բ­րի­տա­նիա­յի փլուզ­ման սցե­նա­րը պաշ­տո­նա­պես դար­ձավ հնա­րա­վոր: Խոս­քը նա­խօ­րեին Քար­դի­ֆում կա­յա­ցած Շոտ­լան­դիա­յի, Ո­ւել­սի եւ Հ­յու­սի­սա­յին Իռ­լան­դիա­յի ա­ռաջ­նորդ­նե­րի հան­դիպ­ման մա­սին է, որ­տեղ ստո­րագր­վեց, կա­րե­լի է ա­սել, ան­նա­խա­դեպ հու­շա­գիր` ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի վե­րա­բեր­յալ: Այ­սինքն, այդ ե­րեք ինք­նա­վա­րութ­յուն­նե­րը հայ­տա­րա­րե­ցին հան­րաք­վեով Մեծ Բ­րի­տա­նիա­յից ան­ջատ­վե­լու հնա­րա­վո­րութ­յան մա­սին։

Ի­հար­կե` ա­սել, որ այս ի­րա­վի­ճակն ան­խու­սա­փե­լի է դարձ­նում Մեծ Բ­րի­տա­նիա­յի կազ­մա­լու­ծու­մը չորս մա­սի, սխալ կլի­ներ: Ա­վե­լին, կա­րե­լի է մի շարք փաս­տարկ­ներ բե­րել, որ այդ գոր­ծըն­թա­ցը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, կձա­խող­վի: Այդ թվում, որ այդ փաս­տա­թուղ­թը չու­նի ի­րա­վա­կան ուժ: Դ­րա ստո­րագ­րող­նե­րը` Շոտ­լան­դիա­յի, Ո­ւել­սի եւ Հ­յու­սի­սա­յին Իռ­լան­դիա­յի ա­ռա­ջին նա­խա­րար­նե­րը, սո­վո­րա­կան ուլտ­րա­լի­բե­րալ­ներ են, ո­րոնց տե­րե­րը, ի­հար­կե, թույլ չեն տա «դո­զա­յից» ա­ռաջ գնալ: Վեր­ջա­պես, որ Լոն­դո­նը թույլ չի տա, որ նման ի­րա­կան գոր­ծըն­թաց զար­գա­նա. մի քիչ կա­վե­լաց­նի սուբ­սի­դիա­նե­րը, եւ ա­մեն բան կվե­րա­դառ­նա իր նախ­նա­կան հու­նին:

Բ­նա­կան է, որ կան նաեւ հա­կա­փաս­տարկ­նե­ր: Նախ, որ այդ ե­րեք ինք­նա­վա­րութ­յուն­նե­րը դա­րե­րով են օ­րա­կար­գում պա­հել ի­րենց ան­կա­խութ­յան հար­ցը, եւ ե­թե հի­մա դրա շան­սը տես­նում են, ա­պա մին­չեւ վերջ կա­րող են գնալ: Կամ որ այ­սօր Լոն­դո­նը չու­նի այն եր­բեմ­նի ի­րա­կան կշիռն ու ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րը, որ կա­րո­ղա­նա ար­գե­լա­կել ան­կա­խութ­յան այդ գոր­ծըն­թա­ցը: Ա­ռա­վել եւս, որ ա­րագ տեմ­պե­րով ըն­թա­ցող երկ­րի իս­լա­մա­կա­նա­ցու­մը, ներ­կա­յիս չհան­դարտ­վող եր­կա­րամ­յա կա­ռա­վար­ման ճգնա­ժա­մը էլ ա­վե­լի են թու­լաց­նում Լոն­դո­նի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: Եվ այս­պես շա­րու­նակ:

­Կարճ ա­սած, այս բո­լոր գոր­ծոն­ներն էլ կան, դրանք այս կամ այն չա­փով գոր­ծում են, ի­րա­վի­ճա­կը դի­նա­միկ փո­փո­խութ­յուն­նե­րի փու­լում է, վեր­ջա­պես, ներ­կա աշ­խար­հում ժա­մա­նա­կին ա­մեն անհ­նար բան թվա­ցո­ղը հի­մա դար­ձել է հնա­րա­վոր: Եվ թե այս ամ­բող­ջա­կան կոմպ­լեք­սը կհասց­նի՞ Մեծ Բ­րի­տա­նիա­յի կազ­մա­լուծ­ման, ե­րե­ւի միայն ժա­մա­նա­կը ցույց կտա:

­Սա­կայն այս ամ­բողջ պատ­մութ­յու­նը շատ կա­րե­ւոր է դառ­նում մեկ այլ տե­սանկ­յու­նից: Փաս­տը սա է. ե­թե Բ­րի­տա­նիա­յում նո­րից ա­ռա­ջին պլան են գա­լիս երկ­րի մաս­նատ­ման մի­տում­նե­րը, ընդ ո­րում` բո­լոր կոմ­պո­նենտ­նե­րի ներգ­րավ­մամբ եւ ոչ թե այս թե­ման մշտա­պես ա­ռաջ տա­նող Շոտ­լան­դիա­յի կող­մից, ա­պա դա ար­դեն մեկ բան ա­վե­լորդ ան­գամ ջրի ե­րես է հա­նում: Այն է, եր­բեմ­նի ի­րա­կա­նում մեծբրի­տա­նա­կան կայ­ս­րութ­յունն ար­դեն այն ու­ժա­յին վի­ճա­կին է հա­սել, որ ներ­քին մաս­նատ­ման ռիս­կե­րը կա­րո­ղա­նում են այդ մա­կար­դա­կին հաս­նել: Ու վի­ճա­կը կա­րող է էլ ա­վե­լի խո­րա­նալ, ե­թե հա­ջորդ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րում, ո­րոնք կա­րող են լի­նել նաեւ ար­տա­հերթ, իշ­խա­նութ­յան գան Նայ­ջել Ֆա­րա­ջի կու­սակ­ցութ­յան անգ­լիա­ցի ազ­գայ­նա­կան­նե­րը: Հա­վա­նա­կա­նութ­յու­նը շատ մեծ է, միայն թե այս թիմն ի­րա­կա­նում մեծ համ­բավ չու­նի Բ­րի­տա­նա­կան թա­գա­վո­րութ­յան ազ­գա­յին ինք­նա­վա­րութ­յու­ննե­րի շրջա­նում։ Սա ոչ թե պար­զա­պես խոս­տա­նում է էլ ա­վե­լի խո­րաց­նել ան­ջա­տո­ղա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րը, այլ ընդ­հուպ` ներ­քին քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի ռիսկն է դառ­նում էա­կա­նո­րեն բարձր:

Մ­յուս կող­մից էլ կա նաեւ այն հար­ցը, թե գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րին ներ­կա փու­լում առ­հա­սա­րակ պե՞տք է միաս­նա­կան Մեծ Բ­րի­տա­նիան: Եր­բեմ­նի գի­գան­տը ներ­կա պա­հին դար­ձել է աշ­խար­հի մասշ­տա­բով սո­վո­րա­կան պե­տութ­յու­ն: Եվ ե­թե ներ­կա պա­հին դեռ կա­րո­ղա­նում է տա­րաբ­նույթ ինտ­րի­գա­յին մե­խա­նիզմ­նե­րով մնալ ջրի ե­րե­սին, ա­պա մեկ է, հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն զի­ջում է դիր­քե­րը բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով: Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը, որ­տեղ ժա­մա­նա­կին բրի­տա­նա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը բա­ցար­ձակ էր, այս պա­հին այդ ազ­դե­ցութ­յու­նը դար­ձել է երկ­րոր­դա­կան: Էլ ա­վե­լի վատ վի­ճակ է ա­սիա­կան տա­րա­ծաշր­ջա­նում, որ­տեղ բրի­տա­նա­կան դիր­քե­րի ան­կու­մը ոչ թե պար­զա­պես բա­ցար­ձակ է, այլ սկսել է եր­բեմ­նի գա­ղութ Չի­նաս­տա­նի ա­ռաջ ի­րեն «խո­նարհ հար­սի» պես պա­հել: Միակ ուղ­ղութ­յու­նը, որ­տեղ դեռ ինչ­–որ ազ­դե­ցութ­յուն ու­նեն, Ուկ­րաի­նան է: Այս­տեղ էլ ո­րե­ւէ լուրջ հա­ջո­ղութ­յուն չկա, եւ ե­թե ռուս­նե­րը հաս­նեն վերջ­նա­կան հաղ­թա­նա­կի, ա­պա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով Մեծ Բ­րի­տա­նիա­յի դիր­քը դառ­նում է զրո­յա­կա­նին մոտ: Կա­րե­լի է ա­սել` «մին­չեւ վերջ սպառ­ված ակ­տիվ» «հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րութ­յան» հա­մար, ո­րը պա­հե­լու ծախ­սե­րը կա­րող են շատ ա­վե­լի մեծ լի­նել, քան ե­կող ե­կա­մուտ­նե­րը:

Իսկ մաս­նատ­ման դեպ­քում կա­րե­լի է նաեւ ե­կամ­տա­բե­րութ­յուն սպա­սել: Օ­րի­նակ, պա­տա­հա­կան չէ, որ վեր­ջերս Թ­րամ­փը Բ­րի­տա­նիա­յին հան­դի­մա­նում էր, թե հայտն­վել են խո­րը է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մի մեջ, սա­կայն չեն կա­րո­ղա­նում օգ­տա­գոր­ծել Հ­յու­սի­սա­յին ծո­վի ած­խաջ­րած­նա­յին ռե­սուրս­նե­րը: Ու հե­րիք չի, որ ի­րենք չեն օգ­տա­գոր­ծում, չեն թող­նում նաեւ ու­րիշ­նե­րին: Իսկ մաս­նա­տ­ման դեպ­քում, ե­թե այդ գո­տին մնում է Շոտ­լան­դիա­յին, ա­պա լիո­վին այլ պատ­կեր կա­րող է ստաց­վել:

­Մի խոս­քով, թեեւ դեռ ան­հա­վա­նա­կան է թվում, որ Մեծ Բ­րի­տա­նիան ներ­կա տես­քով կա­րող է աշ­խար­հի քար­տեզ­նե­րից վե­րա­նալ, սա­կայն ապ­րում ենք այն­պի­սի գլո­բալ ժա­մա­նակ­նե­րում, երբ ա­մեն անհ­նար բան դար­ձել է հնա­րա­վոր:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72164 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Գրատախտակին գնալու» մասին խոսելուց առաջ արժե հիշել ամենակարեւորը․ Հենրիխ ԴանիելյանՄեծ Բրիտանիան ներկա տեսքով կարո՞ղ է աշխարհի քարտեզներից վերանալԵս Քյարքի ասելով չեզոքացրել եմ էսկալացիայի վերջին կետը, իմ խնդիրը լուծել եմ. ՓաշինյանՓաշինյանական «տարօրինակ» խաղերը` Մոսկվա հնարավոր այցի շեմին«Խլուրդը դո՛ւք եք, գաղտնիք բացեմ՝ ձեզնից ա ինֆորմացիան եկել»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ ՓաշինյանինՄնում է ասել՝ սա էլ կերաք, բա հետո՞...Հարված գոտկատեղից ներքեւ. Ռուսները ոչնչացրեցին Զելենսկու «Կվարտալ 95»-ի ռեկվեզիտների պահեստըՉի կարող լինել խաղաղություն, եթե մեր հայրենակիցները բաքվի բանտում են․ Դանիելյան Ռուսաստանը կարող է կամ մեծ տերություն լինել, կամ ընդհանրապես չի լինի. ՄեդվեդևՌուսաստանը Իրանին տրամադրել է արբանյակային տվյալներ՝ ամերիկյան բազաներին հարվածների համար. CNNԼավրով. Մոսկվան արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում կդիտարկի որպես պատերազմի հայտարարումԻնչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ ԱլավերդյանԱղետի դեպքում Հայաստանը միջազգային օգնություն կստանա պարզեցված ընթացակարգով․ նոր կարգԼսի՛ր, Նիկոլ, պատգամ որպեսՈչ մի բանից բացարձակապես վախենալու չունեմ. Արտյոմ ԽուգոյանԱշնանային սրացումներ ԱԺ-ում․ ԶԱՐՄԱՆՔՌալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըՄարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյաPISA - Անշրջելի մարտահրավեր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված