Ոչ մի բանից բացարձակապես վախենալու չունեմ. Արտյոմ Խուգոյան Աշնանային սրացումներ ԱԺ-ում․ ԶԱՐՄԱՆՔ Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան PISA - Անշրջելի մարտահրավեր Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Ուզո՞ւմ ես Եվրամիություն, գնա՛, բայց քո հաշվին, ոչ թե մեր․ Շաքարյանց Հայկ Սարգսյանն ասեց՝ պապայի ընկերն ա, կարա՞ գա. Սիմոնյանը մանրամասներ է պատմում քրեական հեղինակության հետ հանդիպումից Ուրիշների հայրենասիրությունը չափելուց առաջ՝ ձեր արածի ու չարածի մասին խոսեք․ Պետրոսյան Ռուսական գազի մատակարարումը դադարում է․ բնակչությունն ապահովվո՞ւմ է նաև իրանական գազով Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ 18-ամյա աղջիկը հայտնել է՝ «Էրոն» կամրջի տակ սեռական հարաբերություն է առաջարկել, մերժումից հետո գետնին է գցել ու փորձել համբուրել

PISA - Անշրջելի մարտահրավեր

Ներքաղաքական
ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ նշել է, որ այս օրերի ամենածանր թեմաներից մեկը՝ PISA հեղինակավոր միջազգային ծրագրի կողմից հանրակրթության ոլորտի 2025–ի գնահատման պաշտոնական արդյունքներն են։
 
«Ուսումնասիրությանը մասնակցել են 295 դպրոցների 7000 տասնհինգամյա աշակերտներ/ այդ տարիքային խմբի 80 տոկոսը/, ստուգվել է մաթեմատիկա, ընթերցանություն, բնագիտություն առարկաներից նրանց ստացած գիտելիքներն իրական կյանքում կիրառելու կարողությունը։
 
Եվ ահա, թե ինչ աղետալի պատկեր է արձանագրվել՝ ընթերցանությունից աշակերտների միայն 19 տոկոսն է հասել այն նվազագույն մակարդակին, որն անհրաժեշտ է տեքստ հասկանալու և պարզ եզրակացություններ անելու համար։ Մաթեմատիկայից 28 տոկոսն է հասել նվազագույն պահանջվող մակարդակի։ Նույն է պատկերը նաև բնագիտության ոլորտում՝ 26 տոկոս։
 
Երբ տասներորդ դասարանցիների 81%-ը տեքստ հասկանալու դժվարություն ունի, իսկ 72%-ը չի կարողանում կիրառել իր գիտելիքը, սա ոչ միայն դպրոցի, այլ ողջ հասարակության մտավոր մակարդակի և աղետի մասին է։ 15-ամյա պատանիները մեծացել են մեր ընտանիքներում, մեր հասարակության մեջ, մեր տեղեկատվական և ամենակարևորը բարոյական և արժեքային միջավայրում, ուր ատելության խոսքը, սուտը, բռնությունը, անպատասխանատվությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը դարձել են նորմ։
 
Ցավալի է արձանագրել, որ բոլոր երեք հիմնական ուղղություններով Հայաստանը տարածաշրջանում վերջին տեղում է, իսկ աշխարհում՝ վերջին տասնյակում է։
 
ՍԱ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Է։
 
Մինչդեռ անցնող ութ տարիներին «հանրակրթական չակերտավոր բարեփոխումները» եղել են կառավարության և հատկապես տվալ գերատեսչության հիմնական խաղաթուղթը։ Կրթական նոր չափորոշիչը, նոր դասագրքերը, ատեստացիան ներկայացվել են որպես կրթական մրցակցային առավելություններ։
Ի՞նչ է բացահայտում կամ ինչի մասին է PISA-ի այս շոկային գանահատումը- «կրթական բարեփոխումներով» հանրակարթության համակարգը շարունակ ցնցումների տանելու, ոլորտի կառավարման անարդյունավետության, խորքային խնդիրներին համակարգային լուծումներ տալու անկարողության և, առհասարակ, երկրի համար խիստ ռազմավարական ուղղության տապալման մասին է, մի խոսքով՝ կրթական քաղաքականության անարդյունավետության մասին։
 
Ասել, թե այս պատկերը կանխատեսելի չէր, դարձյալ ճիշտ չի լինի։
 
Բազմաթիվ անգամներ ենք շեշտել, որ դպրոցաշինությունը/ինքնին թերակատարված/ դեռ կրթական որակ չէ, ինչպես որակի չափանիշ չեն ոչ բավարար փորձարկում անցած հանրակրթական պետական չափորոշիչը, ձախողված, բայց պարտադրվող դասագրքերը, մեխանիկական ատեստացիան, հանրակրթության կառավարման շարունակ փոփոխվող մոդելները, միմյանց հաջորդող իրավական ակտերն ու չմարսված օրենքների փոփոխությունները, ոլորտի տուրբուլենտությունը․․․
 
Մի քանի ակնհայտ արձանագրում․
 
1․Սրանք երեխայի կյանքում պետության կողմից երաշխավորված կրթության իրավունքի կորցրած տարիներ են, որոնք գրեթե վերադարձի ենթակա չեն։ Ցավոք, կրթության մեջ սխալ որոշումների և ձախողված քաղաքականությունների գինը վճարում են ո՜չ թե նախարարները, ո՜չ թե պաշտոնյաները, այլ մեր երեխաները։
 
2. Սա նաև խիստ վտանգավոր երկարաժամկետ կուտակային վտանգ է, որը պետության հեռանկարի տեսանկյունից կարող է վերածվել տնտեսական, սոցիալական և անվտանգային խնդրի։
 
3. Ամենամեծ վտանգը մարդկային կապիտալի՝ նրա գիտելիքի, մտածողության, մասնագիտական կարողության կորուստն է, որն ինքնին հանրային դիմադրողականության կորուստն է։
 
Սակայն ամենավտանգավոր ոչ այնքան PISA-ի խայտառակ արդյունքն է, այլ դրան ոչ ադեկված արձագանքը։
 
Հետևաբար այս պահի գլխավոր հարցը հետևյալն է՝
 
Որքանո՞վ է կառավարությունը ունակ պատճառահետևանքային եզրակացություններ կատարելու և լուծումներ առաջարկելու։
 
Ցավոք, լսում եմ Ն․Փաշինյանին, որը դարձյալ մեղքի սլաքներն ուղղում է ուսուցչին, տնօրենին, ընտանիքին, նախկիններին, բայց ոչ քաղաքականության պատասխանատուներին։
 
Չի կարելի նվաստացնել հազարավոր մանկավարժների։ Պետությունը չի կարող ութ տարի կառավարել կրթական համակարգը, սահմանել կանոններ, նշանակել պատասխանատուների, տնօրինել բյուջեն, հինգ տարի կիրառկել նոր պետական չափորոշիչ, նոր դասագրքեր տպել, հետո կանգնել ուսուցչին ու տնօրենին ասել՝ դու ես մեղավոր, անգրագետ ես։ Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ, ոչ էլ կարելի է «նախկիններ» նարատիվի տակ թաքնվել։
 
Շատ պարզ մեկ հարցի պետք է պատասխանել՝ ութ տարում դուք ի՞նչ է արվել, որ այդ խնդիրները չլինեին։
 
Եթե արձանագրված աղետալի պատկերը պիտի ժխտվեն ևնորից մեղավորներ նշանակեք ապա վտանգը կարող է անդառնալի լինել։
Եթե այսօր արդեն ՊԻԶԱ գնահատման արդյունքները ոչ մրցունակ պետության ցուցիչ են, դժվար չէ պատկերացնել, թե վաղը տարածաշրջանում ինչ կարգավիճակ ենք ունենալու։
 
Եթե այսօր սա չի գիտակցվում, վաղն այն դառնալու է դատավճիռ։
 
Պարզապե չի կարելի այնպես անել, որ արձանագրված ցուցանիշները դառնան Հայաստանի անկման հերթական կանգառը։ PISA-ն որքան Հայաստանի այսօրվա մասին է, նույքն և ավելի ապագայի։
 
Այնուամենայնիվ, Հայաստանը դեռ ունի ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ։
 
Բայց դրա համար պետք է երկարաժամկետ՝ նոր կրթական ռազմավարություն, հակաճգնաժամային գործողությունների ճանապարհային քարտեզ, նոր որակի կառավարում և կամք․․․։
 
Հ․Գ․- Լսելով այս երկու օրերի խորհրդարանական ամբիոնից քաղաքական մեծամասնության աղմուկը, հասկանում եմ, որ պատրանքներս զուր են», - ընդգծել է պատգամավորը։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ոչ մի բանից բացարձակապես վախենալու չունեմ. Արտյոմ ԽուգոյանԱշնանային սրացումներ ԱԺ-ում․ ԶԱՐՄԱՆՔՄարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյաPISA - Անշրջելի մարտահրավերԱյս տարի գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, հակառակը՝ ունենք նվազում. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ինՆախկին վարչապետի ընտանիքը սգում էՈւզո՞ւմ ես Եվրամիություն, գնա՛, բայց քո հաշվին, ոչ թե մեր․ ՇաքարյանցՌԴ-ն չի ցանկանում վճարել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության համար. ԼավրովԵվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերիցՈւզում են՝ թող մնա, ուզում են՝ թող գնա. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ից ռուսական բազան հանելու մասինՈ՞վ ասաց, որ ռուսական գազն ավելի էժան է, այդ գինը օգտագործվում է որպես «քաղաքական արժույթ»․ ՍիմոնյանՀայկ Սարգսյանն ասեց՝ պապայի ընկերն ա, կարա՞ գա. Սիմոնյանը մանրամասներ է պատմում քրեական հեղինակության հետ հանդիպումից Չինաստանում նախազգուշացրել են արհեստական բանականության՝ պետական անվտանգության համար սպառնալիքների մասինՄոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի վրանՎերջ, վերջ․․․ՔՊ-ական համայնքապետին հունից հանեց դիպլոմի թեմանԳանձասարի դեպքով Հաջիևի հետ խոսել եմ, ինքն իմ համարն ունի, ես իրենը, ամեն ինչին չենք արձագանքելու,Գիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը2027-ի փետրվարից առանց լիցենզիայի կրիպտոծառայություններ մատուցել հնարավոր չի լինի․ ԿԲ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված