Ուզո՞ւմ ես Եվրամիություն, գնա՛, բայց քո հաշվին, ոչ թե մեր․ Շաքարյանց Հայկ Սարգսյանն ասեց՝ պապայի ընկերն ա, կարա՞ գա. Սիմոնյանը մանրամասներ է պատմում քրեական հեղինակության հետ հանդիպումից Ուրիշների հայրենասիրությունը չափելուց առաջ՝ ձեր արածի ու չարածի մասին խոսեք․ Պետրոսյան Ռուսական գազի մատակարարումը դադարում է․ բնակչությունն ապահովվո՞ւմ է նաև իրանական գազով Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ 18-ամյա աղջիկը հայտնել է՝ «Էրոն» կամրջի տակ սեռական հարաբերություն է առաջարկել, մերժումից հետո գետնին է գցել ու փորձել համբուրել Դավիթ Համբարձումյանը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը բաց նամակի տեսքով ՇՏԱՊ. ՀՀ նախագահ անճանաչելիորեն փոխվել է. ՖՈՏՈ ՇՏԱՊ. Նարիմանյանը ցույց է տալու այն մարդկանց, ովքեր դիմակով և առանց դիմակի բռնության են ենթարկել. Խորխոռունու սպանության հետքերով Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 16 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկում է արգելել մինչև 13 տարեկան երեխաներին սոցիալական ցանցերից, առցանց խաղերից ու չաթբոտերից օգտվելը։ Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում՝ հանդես գալով «Եվրոպական միության վիճակի մասին» ամենամյա ուղերձով։

 

«Մենք պարտավոր չենք հանդուրժել կախվածություն առաջացնող գործառույթներն ու այն, որ երեխաները ներքաշվում են հետզհետե ավելի ծայրահեղական բովանդակության մեջ»,- ընդգծել է ֆոն դեր Լայենը։ Նա անդրադարձել է նաև արհեստական բանականությամբ գեներացված՝ աղջիկների սեքսուալացված լուսանկարների տարածման հիմնախնդրին։

 

Եվրահանձնաժողովի ղեկավարի փոխանցմամբ՝ 13-15 տարեկան երեխաների համար նախատեսվում է ստեղծել հատուկ «մինի-հաշիվներ», որոնցից օգտվելը կվերահսկեն ծնողները կամ խնամակալները։

 

Այս նախաձեռնության հիմքում համացանցում երեխաների անվտանգության հարցերով փորձագիտական հատուկ խմբի հանձնարարականներն են, որը ֆոն դեր Լայենը ձևավորել էր 2026 թվականին։ Հուլիսին խումբը խորհուրդ էր տվել արգելել մինչև 13 տարեկանների մուտքը սոցցանցեր և խստացնել առցանց հարթակների պատասխանատվությունը՝ անչափահասների անվտանգությունն ապահովելու հարցում։

 

Այժմ առաջարկը պետք է քննարկեն ԵՄ անդամ պետությունները։ Նախաձեռնությունը թվային հարթակների կարգավորման ու առցանց տիրույթում երեխաների պաշտպանության շուրջ ընթացող ավելի լայն քննարկման մաս է կազմում։ Եվրոպական որոշ երկրներ արդեն իսկ կիրառում են կամ քննարկում սեփական տարիքային սահմանափակումները, թեև դրանցից մի քանիսը բախվում են իրավական խոչընդոտների։

 

Ֆոն դեր Լայենի ելույթից հետո ԵԽ-ի ամենամեծ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերն առաջարկել է օգտատերերին հնարավորություն ընձեռել՝ ըստ ցանկության անջատելու սոցիալական ցանցերի ալգորիթմները։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուզո՞ւմ ես Եվրամիություն, գնա՛, բայց քո հաշվին, ոչ թե մեր․ ՇաքարյանցՌԴ-ն չի ցանկանում վճարել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության համար. ԼավրովԵվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերիցՈւզում են՝ թող մնա, ուզում են՝ թող գնա. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ից ռուսական բազան հանելու մասինՈ՞վ ասաց, որ ռուսական գազն ավելի էժան է, այդ գինը օգտագործվում է որպես «քաղաքական արժույթ»․ ՍիմոնյանՀայկ Սարգսյանն ասեց՝ պապայի ընկերն ա, կարա՞ գա. Սիմոնյանը մանրամասներ է պատմում քրեական հեղինակության հետ հանդիպումից Չինաստանում նախազգուշացրել են արհեստական բանականության՝ պետական անվտանգության համար սպառնալիքների մասինՄոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի վրանՎերջ, վերջ․․․ՔՊ-ական համայնքապետին հունից հանեց դիպլոմի թեմանԳանձասարի դեպքով Հաջիևի հետ խոսել եմ, ինքն իմ համարն ունի, ես իրենը, ամեն ինչին չենք արձագանքելու,Գիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը2027-ի փետրվարից առանց լիցենզիայի կրիպտոծառայություններ մատուցել հնարավոր չի լինի․ ԿԲԼավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ ԽաչատրյանՈւրիշների հայրենասիրությունը չափելուց առաջ՝ ձեր արածի ու չարածի մասին խոսեք․ ՊետրոսյանՌուսական գազի մատակարարումը դադարում է․ բնակչությունն ապահովվո՞ւմ է նաև իրանական գազովՓաշինյանի առաջ շատ հստակ խնդիր է դրված ռուսական բազան դուրս բերել էս տարածքիցՍահմանադրական դատարանը հապճեպ որոշում է կայացրել`TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքինՔՊ-ական համայնքապետը ասելիք չունի՞, թե՞ լռությունը համաձայնության նշան էԳառնիկ Դավթյանը ԱԺ-ում 1930-ականների քարտեզները ցույց տվեց, որտեղ Տիգրանաշենը ադրբեջանական չէԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված