ՔՊ-ական համայնքապետը ասելիք չունի՞, թե՞ լռությունը համաձայնության նշան է
«Իրավունքը» առիթ ունեցելու է անդրադառնալու Վայքի ՔՊ-ական համայնքապետի վերաբերյալ վայքեցիների ահազանգին, ովքեր հույս էին հայտնել, որ վարչապետը գոնե այս կերպ ԶԼՄ-ի միջոցով գուցե տեղեկանա, թե ինչպես են իր կուսակիցները արհամարում օրենքն ու ժողովրդավարությունը։
Խոստացել էինք, որ հետամուտ ենք լինելու։ Նախ, վերը նշված պերսոնաժի վերաբերյալ հնչեցրած ահազանգերի (որոնց մի մասին վերաբերյալ կան հստակ իրավասու մարմինների որոշումներ եւ արձանագրություններ) վերաբերյալ գրավոր հարցումներ ենք ուղարկել բոլոր պատկան մարմիններին՝ այդ թվում ՀՀ Կառավարություն, որոնք ստանալուն պես կհրապարակենք։
Մինչ այդ, բազմակողմանի եւ անաչառ լինելու համար փորձել ենք կապվել նաեւ բյուջեի, իսկ ավելի կոնկրետ մեր հարկատուներիս հաշվին սեփական բիզնեսը ծաղկեցնող համայնքապետի հետ, հույս հայտնելով, որ վերջինս ինքը շահագրգռված կլինի իրականությունը հանրայնացնելուն, սակայն, վերջինս նախընտրեց ուղիղ իմաստիվ «բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս» կեցվածքը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

