ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու

2027-ի փետրվարից առանց լիցենզիայի կրիպտոծառայություններ մատուցել հնարավոր չի լինի․ ԿԲ

Տնտեսություն

2027 թվականի հունվարի 31-ից հետո Հայաստանում առանց Կենտրոնական բանկի համապատասխան գրանցման և լիցենզիայի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցել կամ առաջարկել հնարավոր չի լինի։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հիշեցրել է ԿԲ-ն։

Անցումային ժամկետը վերաբերում է այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահին՝ 2025 թվականի հուլիսի 4-ի դրությամբ, Հայաստանում արդեն մատուցել են նման ծառայություններ։ Գործունեությունը շարունակելու համար նրանք մինչև 2027 թվականի հունվարի 31-ը պետք է գրանցվեն և լիցենզավորվեն ԿԲ-ում։

 

Կենտրոնական բանկը հորդորում է փաստաթղթերի ներկայացումը չհետաձգել մինչև անցումային ժամանակահատվածի վերջին օրերը։ Փաստաթղթերի նախապատրաստումն ու գրանցման և լիցենզավորման ընթացակարգերը ժամանակ են պահանջում, ուստի գործընթացն անհրաժեշտ է նախաձեռնել հնարավորինս վաղ։

 

Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների գործունեությունը կարգավորող առաջին կանոնակարգերի փաթեթն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 31-ին։ Այդ օրվանից ոլորտում արդեն գործող նշված մասնակիցներին տրվել է մեկ տարի՝ պահանջներին համապատասխանելու համար։

 

Ըստ ԿԲ-ի հրապարակած կարգավորումների՝ լիցենզավորումը ենթադրում է իրավաբանական անձի գրանցում Կենտրոնական բանկում, ծառայության տեսակից կախված՝ կապիտալի պահանջների բավարարում, ներքին կանոնակարգերի առկայություն և ղեկավարների գրանցում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ