Հուսիթներ խոցել են սաուդյան F-15 կործանիչ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները լիովին կարգավորել ԱՄՆ Կոնգրեսն աջակցել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին Դրապատին զեկույցել է Զելենսկիին, որ այլևս չի կարող երաշխավորել Դոբրոպոլեի պահպանումը. Ուկրաինական աղբյուր «Կալաշնիկով»-ը ներկայացրել է հակադրոնային պաշտպանության նոր համակարգ Ռուսներն այս տարի ոչնչացրել են ուկրաինական 250 լոկոմոտիվ «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում «Ժողովուրդ». Փաշինյանը մեկնելու է Գերմանիա «Հրապարակ». Ուժային կառույցները ներից լծվել նախընտրական գործընթացներին «Ժողովուրդ». ՔՊ-ի ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ

«Ժողովուրդ». Փաշինյանը մեկնելու է Գերմանիա

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին մեկնելու է Գերմանիա՝ Հեսսենի խաղաղության մրցանակը ստանալու համար։ Այցն արդեն պաշտոնապես հաստատված է․ Հեսսենի երկրամասի խորհրդարանը հրապարակել է ոչ միայն մրցանակաբաշխության օրը, այլև Փաշինյանի՝ Գերմանիայում նախատեսված ամբողջ օրվա ծրագիրը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին կլինի Վիսբադենում, որտեղ ժամը 11:00-ին տեղի կունենա Հեսսենի խաղաղության մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Գերմանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մրցանակը վարչապետին կհանձնի Հեսսենի խորհրդարանի նախագահ Աստրիդ Վալմանը, իսկ պարգևաբանական խոսքը կասի Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետական նախարար Սերապ Գյուլերը։

Փաշինյանը, ըստ պաշտոնական ծրագրի, մրցանակաբաշխությունից առաջ՝ ժամը 10:45-ին, գրառում կկատարի Հեսսենի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև նրա գերմանական այցը չի ավարտվի․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ նա կմասնակցի մի շարք այլ միջոցառումների։

Մասնավորապես, ժամը 13:30-ին Փաշինյանը հանդիպելու է Ֆրանկֆուրտի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ, իսկ օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16:00-ից 17:00-ն, այցելելու է Դարմշտադտի Fraunhofer LBF ինստիտուտ՝ ծանոթանալու ջրածնի ոլորտում իրականացվող հետազոտություններին։

Բայց ամենաուշագրավը, իհարկե, մրցանակն է։

Հեսսենի խաղաղության մրցանակը Փաշինյանին շնորհվում է նրա՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության համար։ Գերմանական կողմը որպես Փաշինյանի «խաղաղարար» գործունեության հիմնավորում առանձնացնում է նաև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը և ոչ բռնի քաղաքականության շեշտադրումը։

Մրցանակը նաև ունի դրամական բաղադրիչ՝ 25 հազար եվրո։ Այն 1994 թվականից շնորհվում է Albert-Osswald-Stiftung-ի կողմից՝ պատերազմների, բռնության ու հակամարտությունների կանխարգելման և խաղաղության հաստատման գործում ներդրում ունեցած անձանց։

Ու այստեղ ուշագրավ զուգահեռ է առաջանում․ Փաշինյանին խաղաղության մրցանակ են հանձնում այն ժամանակ, երբ նրա իշխանության համար խաղաղության թեման արդեն ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև ներքաղաքական ամենակարևոր քարոզչական թեմաներից է դարձել։

Գերմանական կողմն իր պաշտոնական հիմնավորման մեջ Փաշինյանի խաղաղարար քաղաքականության շրջանակում առանձնացնում է նաև Ադրբեջանի հետ գործընթացը։ Այսինքն՝ սեպտեմբերի 18-ին Վիսբադենում Փաշինյանը ստանալու է միջազգային հերթական գնահատականը՝ խաղաղության օրակարգի առաջմղման համար։

Սակայն հարց է առաջանում՝ Հայաստանում այդ «խաղաղության քաղաքականության» իրական գինն ու արդյունքը ո՞րն են, և որքանո՞վ է միջազգային մրցանակը արտացոլում Հայաստանի հասարակության ներսում այդ քաղաքականության վերաբերյալ գնահատականը։

Հատկանշական է նաև, որ սա Փաշինյանի համար արդեն 2026 թվականին խաղաղության թեմայով առաջին նման բարձրաձայն միջազգային գնահատականը չէ։ Փետրվարին նա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միասին ստացել էին «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72103

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հուսիթներ խոցել են սաուդյան F-15 կործանիչ«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները լիովին կարգավորելԱՄՆ Կոնգրեսն աջակցել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծինԴրապատին զեկույցել է Զելենսկիին, որ այլևս չի կարող երաշխավորել Դոբրոպոլեի պահպանումը. Ուկրաինական աղբյուր«Կալաշնիկով»-ը ներկայացրել է հակադրոնային պաշտպանության նոր համակարգՌուսներն այս տարի ոչնչացրել են ուկրաինական 250 լոկոմոտիվ«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում«Ժողովուրդ». Փաշինյանը մեկնելու է Գերմանիա«Հրապարակ». Ուժային կառույցները ներից լծվել նախընտրական գործընթացներին«Ժողովուրդ». ՔՊ-ի ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմՎերջին շաբաթներին Ռուսաստանը երկու անգամ փորձել է հարձակվել իմ ինքնաթիռի վրա. ԶելենսկիՌուսները գործնականում մաքրել են Վելիկոբուրլուկի հյուսիսային փոքր «կաթսան» (Քարտեզ)Լեհաստանը շտապ զորքեր է տեղակայում՝ ամրացնելով Ուկրաինայի հետ սահմանըԲիչախչյանը խոսել է իր շարք վերադառնալու ժամկետների մասինԿիվուն խոսել է Մխիթարյանի մեկնարկային կազմ վերադարձի մասինՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ։Ռուսական բանակը հարվածել է լեհ–ուկրաինական սահմանային «Յագոդին» ավտոմոբիլային անցակետին (Տեսանյութ)Սաուդյան Արաբիան արդեն դժվարանում է Եվրոպային նավթ մատակարարելՊենտագոնը բացահայտել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ կորուստների մասշտաբներըՌուսաստանի դեմ ռազմական գործողությունների դեպքում Վարշավան կանհետանա 2-3 օրվա ընթացքում. Պատրուշև

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված