«Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի նոր փուլ ենք մտնում «Իրավունք». Ինչ նոր սյուրպրիզներ են սպասվում ԱԺ-ում «Փաստ». Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ «Ժողովուրդ». Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը

Վերջին շաբաթներին Ռուսաստանը երկու անգամ փորձել է հարձակվել իմ ինքնաթիռի վրա. Զելենսկի

Միջազգային

Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը երկու անգամ փորձել է հարձակվել իմ ինքնաթիռի վրա, ասում է Զելենսկին։

Նաս կիսվել է CBS News-ի հետ. «Իմ նախագահական ինքնաթիռը Մոլդովայում էր, եւ նրանք հարձակվեցին Մոլդովայի վրա։ Երբ մենք վերադարձանք տուն, կրկին Քիշնևով, նրանք նույն բանն արեցին»։
Միջադեպերից մեկը, ենթադրաբար, տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին՝ Զելենսկու Նորվեգիա կատարած այցի ժամանակ։ Այնուհետև Մոլդովայի իշխանությունները փակել են իրենց օդային տարածքը, երբ անօդաչու թռչող սարք է անցել։

Իսկ Մոսկվան վերջերս հայտնեց, որ իրենք Զելենսկուն ոչնչացնելու խնդիր չեն դրել: Այն բացատրությամբ, որ դա որեւէ բանով չի ազդելու ինչպես պատերազմի, այնպես էլ բանակցությունների վրա: Նրան պարզապես կփոխարինի արեւմտյան մեկ այլ դրածո, ով ոչնչով չի տարբերվելու Զելենսկուց: Բացի այդ, Ուկրաինայում, ի վերջո, պետք է լինի ինչ-որ իշխանավոր՝ ինչ-որ պահի խաղաղության փաստաթուղթ ստորագրելու համար:

Սա տրամաբանական դիրքորոշում է, որը քիչ հավանական է դարձնում երկու մահափորձերի մասին Զելենսկու պնդումները:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72095 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ