Թոշակառու տատիկը սքութերով վրաերթի է ենթարկել մեկ այլ թոշակառուի և կհայտնվի բանտում
ՀասարակությունԹոշակառու տատիկը սքութերով վրաերթի է ենթարկել մեկ այլ թոշակառուի և կհայտնվի բանտում։
Լիպեցկի մարզի մի տարեց բնակիչ վարել է հզոր 500 վատտանոց սքութերն առավելագույն արագությամբ։ Ինչ-որ պահի 65-ամյա մեկ թոշակառու հատել է նրա ճանապարհը։ Սքութերի վարորդը չի կարողացել ժամանակին կանգ առնել և վրաերթի է ենթարկել նրան։
Զոհը ստացել է գանգի կոտրվածք և ուղեղի կոնտուզիա։ Իր հզորության պատճառով սքութերը դասակարգվել է որպես մոպեդ։ Դատախազության տվյալներով՝ վարորդին այժմ սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
