Լսի՛ր, Նիկոլ, պատգամ որպես Ոչ մի բանից բացարձակապես վախենալու չունեմ. Արտյոմ Խուգոյան Աշնանային սրացումներ ԱԺ-ում․ ԶԱՐՄԱՆՔ Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան PISA - Անշրջելի մարտահրավեր Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Ուզո՞ւմ ես Եվրամիություն, գնա՛, բայց քո հաշվին, ոչ թե մեր․ Շաքարյանց Հայկ Սարգսյանն ասեց՝ պապայի ընկերն ա, կարա՞ գա. Սիմոնյանը մանրամասներ է պատմում քրեական հեղինակության հետ հանդիպումից Ուրիշների հայրենասիրությունը չափելուց առաջ՝ ձեր արածի ու չարածի մասին խոսեք․ Պետրոսյան Ռուսական գազի մատակարարումը դադարում է․ բնակչությունն ապահովվո՞ւմ է նաև իրանական գազով

Ոչ մի բանից բացարձակապես վախենալու չունեմ. Արտյոմ Խուգոյան

Ներքաղաքական

ԱՐՏՅՈՄ ԽՈՒԳՈՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՇԵՄԻՆ

«Իրավունքը»-ը զրուցել է աշխարհի ռեկորդակիր, ուժային եռամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի բացարձակ չեմպիոն ԱՐՏՅՈՄ ԽՈՒԳՈՅԱՆԻ հետ:

Արտյոմ, սպորտի բնագավառում, ինչպես գիտենքԴուք բավականին մեծ նվաճումներ ունեցող ռեկորդակիր մարզիկ եք: Վաղուց չենք խոսել, ի՞նչ նորություն ունեք առաջիկայում։

Ասեմ, որ այս տարի, երեւի, հինգ մրցաշարի եմ մասնակցել եւ հինգ մրցաշարերից էլ մեդալներով եմ վերադարձել։ Հիմա ունեմ Կենտրոնական Եվրոպայի առաջնություն եւ ստացել եմ մասնակցության հատուկ հրավեր: Դրանից հետո, արդեն ամսի 20-ից 25-ը, Լեհաստանում ունեմ աշխարհի առաջնություն՝ կրկին հատուկ հրավերով: Սա դառնում է արդեն այս տարվա 7-րդ մրցաշարը, որ մասնակցում եմ։

Ո՞ր քաղաքներում են լինելու կայանալիք մրցաշարերը։

Եվրոպայի ցենտրալ առաջնությունը լինելու է Լեհաստանի Միսլովիցե քաղաքում, իսկ աշխարհի մյուս առաջնությունը կրկին լինելու է Լեհաստանում, բայց այս անգամ Պապյանիցե քաղաքում։

Մրցակիցներից արդեն տեղյա՞կ եք։

Այո՛, կարելի է ասել, Եվրոպայի առաջնության մրցակիցներից լավ տեղյակ եմ: Բայց անկեղծ ասած, չեմ թերագնահատում, ոչ էլ գերագնահատում եմ մրցակիցներիս, ուղղակի, ես ինձ գիտեմ, թե ով եմ եւ ինչ պատրաստվածություն ունեմ: Դա է ամենակարեւորը, թե չէ մրցակիցները ովքեր կլինեն, ինձ համար այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորը, որ լավ պատրաստված դուրս գամ մրցահարթակ։

Ոչ մի բանից բացարձակապես վախենալու չունեմ. Արտյոմ Խուգոյան

Շաբաթներ առաջ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքի հարցով դատական նիստը: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքված էին քաղաքական գործիչներ, համախոհներ դերասաններ եւ մարզիկներ: Հարկ է նշել, որ սպորտի ներկայացուցիչներից քչերն էին ներկա նիստին, որը, կարծես, արդեն զարմանք չի առաջացնում: Բայց ներկաների շարքերում էր նաեւ Աշխարհի ռեկորդակիր, ուժային եռամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի բացարձակ չեմպիոն ԱՐՏՅՈՄ ԽՈՒԳՈՅԱՆԸ, ում հետ էլ զրուցել է «Իրավունք»-ը:

Բոլորովին վերջերս մենք Ձեզ տեսանք Գագիկ Ծառուկյանի դատական նիստի ժամանակ՝ դատարանի բակում կանգնած։ Շատ մարզիկներ այս ընթացքում լռեցին, Դուք այն եզակիներից էիք, ով չվախեցավ իր կարծիքը, իր խոսքը հայտնել, նույնիսկ տեսաուղերձ եք հղել։ Ի՞նչ կասեք այս մասին՝ Դուք մտերի՞մ եք Գագիկ Ծառուկյանի հետ անձնապես, թե՞դա պարզապես Ձեր մոտեցումն Էր։

Ճիշտն ասած, ես ոչ մի բանից բացարձակապես վախենալու չունեմ։ Ես անձնական մտերմություն չեմ ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, ուղղակի, որպես մարզիկի, նա տարիներ շարունակ (մոտավորապես` 2015-2018 թթ․-ներն ընկած ժամանակահատվածում) ձեռք է մեկնել ինձ, որպեսզի ես գնամ մասնակցեմ մրցաշարերի: Եղել է դեպք, որ մրցաշարի ժամանակ ոտքիս ջիլը կտրվեց, ու պրոբլեմ եղավ՝ վիրահատության հետ կապված: Այդ ընթացքում պարոն Ծառուկյանը վիրահատության հարցն էլ լուծեց:

Գիտեք, ես միշտ ասել եմ ու կրկնում եմ. նա մարզիկների կողքին կանգնած մարդ է, ամեն հարցում նրանց աջակցող: Ես քաղաքականության մեջ չկամ, չեմ խառնվել բացարձակապես քաղաքական ոչ մի հարցի ու չեմ փորձել ինչ-որ որակում տալ պետության գործողություններին: Ուղղակի, այն, ինչ ես եմ տեսել պարոն Գագիկ Ծառուկյանից, այդքան բան եմ ընդամենը խոսել։ Ճիշտ եմ համարել, հարկ եմ համարել, որ պետք է խոսեն այն մարդիկ, ովքեր այդ աջակցությունը միշտ տեսել են Գագիկ Ծառուկյանից, այդքան բան։ Ասել եմ ու ասում եմ այն, ինչը կա՝ ո՛չ ավելացնելով, ո՛չ էլ պակասացնելով:

Քաղաքական ենթատեքստ ընդհանրապես չկա իմ խոսակցության մեջ: Եթե ես լինեի քաղաքական գործիչ կամ քաղաքականության մեջ լինեի, ընդհանրապես չէի էլ վախենա խոսելուց, ուղղակի տեսել եմ այդ ամենը ու փորձել եմ իմ խոսքով, իմ ձայնով, ինչ-որ բանով աջակից լինել, որովհետեւ մարդուն աջակից են լինում այն ժամանակ, երբ նեղության մեջ է գտնվում: Աստված տա, ամեն ինչ լավ լինի, ու համոզված եմ՝ լավ է լինելու: Շուտափույթ ազատում եմ ցանկանում պարոն Գագիկ Ծառուկյանին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Աղետի դեպքում Հայաստանը միջազգային օգնություն կստանա պարզեցված ընթացակարգով․ նոր կարգԼսի՛ր, Նիկոլ, պատգամ որպեսՈչ մի բանից բացարձակապես վախենալու չունեմ. Արտյոմ ԽուգոյանԱշնանային սրացումներ ԱԺ-ում․ ԶԱՐՄԱՆՔՄարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյաPISA - Անշրջելի մարտահրավերԱյս տարի գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, հակառակը՝ ունենք նվազում. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ինՆախկին վարչապետի ընտանիքը սգում էՈւզո՞ւմ ես Եվրամիություն, գնա՛, բայց քո հաշվին, ոչ թե մեր․ ՇաքարյանցՌԴ-ն չի ցանկանում վճարել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության համար. ԼավրովԵվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերիցՈւզում են՝ թող մնա, ուզում են՝ թող գնա. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ից ռուսական բազան հանելու մասինՈ՞վ ասաց, որ ռուսական գազն ավելի էժան է, այդ գինը օգտագործվում է որպես «քաղաքական արժույթ»․ ՍիմոնյանՀայկ Սարգսյանն ասեց՝ պապայի ընկերն ա, կարա՞ գա. Սիմոնյանը մանրամասներ է պատմում քրեական հեղինակության հետ հանդիպումից Չինաստանում նախազգուշացրել են արհեստական բանականության՝ պետական անվտանգության համար սպառնալիքների մասինՄոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի վրանՎերջ, վերջ․․․ՔՊ-ական համայնքապետին հունից հանեց դիպլոմի թեմանԳանձասարի դեպքով Հաջիևի հետ խոսել եմ, ինքն իմ համարն ունի, ես իրենը, ամեն ինչին չենք արձագանքելու,

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված