Կես ժամում ռուսական 18 հրթիռ և ռումբ խոցել են ուկրաինական ռազմավարական կամուրջը Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

Կիվուն խոսել է Մխիթարյանի մեկնարկային կազմ վերադարձի մասին

Армения PDF

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիանո Կիվուն  «Ուդինեզեի» նկատմամբ տոնած կամային հաղթանակից հետո, խոսել է  հանդիպման մասինղ ինչպես նաեւ անդրադարձել Հենրիխ Մխիթարյանի կարեւոր գործոնին.

«Ռոտացիաներն այս մրցաշրջանում պարզապես անհրաժեշտություն են, քանի որ ճանապարհը երկար է, իսկ հանդիպումները՝ շատ։  Յուրաքանչյուր ոք պետք է իրեն այս նախագծի մի մասնիկը զգա, քանի որ մենք բոլորի կարիքն ունենք։ 

Ես կրկին մեկնարկային կազմում տեսա Մխիթարյանին, հետո խաղադաշտ դուրս եկան Սթոունզն ու Բոնին։ Այս տղաներից յուրաքանչյուրն իր լուման ունի և օգնելու է մեզ հասնել մեր նպատակներին»,- DAZN-ին տված հարցազրույցում նշել է Կիվուն։

«Հնարավոր է՝ շաբաթվա ընթացքում ես ինչ-որ բան այնպես չեմ արել՝ խաղին ճիշտ տրամադրվելու կարևորությունը տղաներին փոխանցելու հարցում։ Մենք խաղադաշտ դուրս եկանք կարծես առանց հոգու, առանց կրքի: Բայց այս թիմն ունի ներքին հպարտություն. տղաները կարողացան ցույց տալ այն, ինչ պետք է անեին հենց սկզբից: Մենք կվերլուծենք մեր բացթողումները, ինչպես միշտ ենք անում: Ինձ հանգստացնում է այն փաստը, որ մենք երբեք չենք կորցնում մեր խաղային դեմքն ու միշտ գլուխներս բարձր ենք պահում»,- խոսելով բաց թողնված գոլերի եւ պաշտպանում թույլ տված սխալների մասին ասել է միլանյան թիմի գլխավոր մարզիչը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ