Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Արդարադատությունը քնում է, բայց չի մահանում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԵՌԱՆԿՅՈՒՆԻ

(ՆԻԿՈԼԻ` ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԼՈՂԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Օլիմպիական միջազգային կոմիտեից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքից հետո Սեւանա լճում «Գասպարալողի» ռեկորդի վրա գրոհը չի ստացվել։

**

ԼԱ ԲՈՀԵՄԸ

(ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՐՈՎԱԾ ՈՒ ՔՅԱԲԱԲ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ սպիրիտների` Ազնավուրը Երեւանի իր անվան հրապարակում բուրող ճենճահոտից գերեզմանում շուռ ա եկել։

**

ՏԱՌԱՊԱՆՔԸ ՓՈՐՁ ՈՒՆԻ

(ԴՈԿՏՈՐ ԼԻՍԿԱՆ` ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ)

Նիկոլը սրբություն չունի, նայեք ԿԳԲ-ի պադվալի պասաժիրներին, փախեք` փրկվեք։

**

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ՄԱՀԱՆՈՒՄ

(ՇԻՇ ԲՌՆՈՂԻ` «ԵՍ ԶԱՐՄԱՆՈՒՄ ԷԻ, ԹԵ ՄԵԶ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՆՉՈՒ ՉԷԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ», ԵՎ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ` ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՀԱՆԳ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նախկինները այս հարցում էլ են թերացել, բայց այդ թերությունը իրենք կուղղեն։

**

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

(ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ` ՏԻԳՐԱՆԱՇԵՆԻ ՇՈՒՐՋ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ԱՂՄՈՒԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էդ որ Նիկոլը Արցախում Տիգրանակերտը տվեց, հանգիստ մարսեցիք, հիմա Հայաստանի Տիգրանաշենը մնացել կոկորդների՞դ։

**

ՀԻՆԳ ՀԱԶԱՐԻ ՄՈԳԱԿԱՆ ՈՒԺԸ

(ԵԹԵ ԿՈՆԳՐԵՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄՆ-Ի ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՁԱՅՆԸ ՏԱ ՄԵԶ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՉԱՓԱՀԱՍ ՄԱՐԴ 5 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԿՍՏԱՆԱ` ԹՐԱՄՓԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Հայաստանի ընդդիմությունում ձեւավորված 5 հազար դրամի ընտրակաշառքի պատմությունը, որպես մոգական թիվ, կտրել է օվկիանոսը ու հասել  ԱՄՆ։

**

ՆԻԿՈԼԻ` ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԹԱՎԻ ՊՈՉՆ ԷԼ ԵՆ ՊԱՉՈՒՄ

Մինսկի խմբից հայտնում են, որ Հաջիեւի հայտարարությունը ՀՀ իշխանությունները շատ ուշադիր լսել են, չեն հերքել ու չեն քննադատել, որ հանկարծ ձեռքբերված փխրուն խաղաղությունը չխաթարվի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ