Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է Պուտինի հետ դեկտեմբերին հանդիպման հնարավորության մասին Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի Եվրոպայում պատրաստ են փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ, եթե ռուսական սառեցված փողերը ստանան Թրամփը հայտարարեց Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Ձեզ խելոք պահեք, թե չէ հաջորդ կիրակի կարող է ավելի բարկացած լինեմ ուրիշ մանրամասներ էլ հիշեմ Պենտագոնը պատրաստում է արտակարգ ծրագիր համաշխարհային պատերազմի համար Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր. ՌԴ դեսպան Հայ ըմբիշները Արթուր Ալեքսանյանի պսակադրության արարողությանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուսները պատրաստվում են հարվածել Կիևի հիդրոէլեկտրակայանին

Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար

Միջազգային

Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից հայկական ձեռագիր մատյանների մակետների ցուցադրությունը մանիպուլյացիա է որակում: Այս մասին գրել է Ազատությունը:

 

Հիքմեթ Հաջիևը Գանձասարի Մատենադարանի ցուցասրահում նախօրեին դիվանագետներին ցուցադրել էր, իբրև թե, հին հայկական գիրքերը: Բացելով ձեռագրերի մակետները, նա դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարակ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:

 

Արցախի նախկին պաշտոնյան, մինչդեռ, նշում է, որ որ Գանձասարի Մատենադարանը, որ Հայաստանի Մատենադարանի մասնաճյուղն էր, իր տնօրինության տակ գտնվող արժեքավոր գրքերը, նաև տպագիր այլ արժեքավոր գրքեր ապահով վայր էր տեղափոխել դեռևս 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում: Ցուցասրահում մնացել էին միայն մակետները, իսկ մշակութային արժեքները դուրս էին բերվել:

 

«Հաջիևի ցուցադրությունը հերթական մանիպուլյացիան է: Ինչ վերաբերում է դրանց վրա ծիծաղող դիվանագետներին, ապա նրանք շատ լավ հասկանում էին, շատ լավ գիտեին ինչ է տեղի ունեցել: Իրենց ուղղակի պետք էր հավատալ՝ հավատում են: Նույն Գրոնոն, մյուս դիվանագետները, այնտեղ կային նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագետներ: Իրենք տեղյակ չէ՞ին այդ խնդրի մասին, իհարկե շատ լավ տեղյակ էին: Ուղղակի այսօր պետք է այդ քաղաքականությունը վարել, վարում են», – «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի Մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ