Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Սեպտեմբերի 15-ին ջերմաստիճանը կհասնի մինչև +35-ի

Եղանակ

Վերջին 5 օրերին Հայաստանը գտնվում է հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Տաք օդի ներթափանցումը իր պիկին կհասնի սեպտեմբերի 15-ին ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատյան դաշտում և Վայց ձորի նախալեռներում կհասնի +33․․․+34, առանձին հատվածներում նույնիսկ +35 աստիճանի։

 

Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով։ Սեպտեմբերի 17-19-ին օդի ջերմաստիճանը ոչ էական, մոտ 2-4 աստիճանով կնվազի։

 

Սեպտեմբերի 14-17-ին երեկոյան և գիշերը ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ սպասվում են հիմնականում Շիրակում, Լոռիում և Տավուշում, իսկ սեպտեմբերի 18-19-ին նաև կենտրոնական շրջաններում։

 

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով սեպտեմբերի 14-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ