Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է Պուտինի հետ դեկտեմբերին հանդիպման հնարավորության մասին Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի Եվրոպայում պատրաստ են փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ, եթե ռուսական սառեցված փողերը ստանան Թրամփը հայտարարեց Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Ձեզ խելոք պահեք, թե չէ հաջորդ կիրակի կարող է ավելի բարկացած լինեմ ուրիշ մանրամասներ էլ հիշեմ Պենտագոնը պատրաստում է արտակարգ ծրագիր համաշխարհային պատերազմի համար Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր. ՌԴ դեսպան Հայ ըմբիշները Արթուր Ալեքսանյանի պսակադրության արարողությանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուսները պատրաստվում են հարվածել Կիևի հիդրոէլեկտրակայանին

Հուսիթներից զատ, Իրաքի իրանամետ ուժերը եւս ակտիվորեն հարձակվում են Սաուդյան Արաբիայի Արեւելք-Արեւմուտք նավթատարի վրա

Միջազգային

Հուսիթներից զատ, Իրաքի դիմադրության՝ իրանամետ ուժերը եւս ակտիվորեն հարձակվում են Սաուդյան Արաբիայի Արեւելք-Արեւմուտք նավթատարի վրա:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրաքի տարածքից արձակված անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռիադի և Մեդինայի մոտ գտնվող Արևելք-Արևմուտք նավթատարի վրա: Թագավորությունը դատապարտել է հարձակումը, բայց հայտարարել է, որ առայժմ չի արձագանքի Իրաքի վարչապետի խնդրանքով:

Աղբյուրները գնահատում են, որ եթե անօդաչու թռչող սարքերը արձակվեին Սաուդյան Արաբիայի եւ Իրաքի սահմանի ամենամոտ գտնվող կետից, ապա դրանք պետք է անցնեին մոտավորապես 800 կմ՝ իրենց թիրախներին հասնելու համար: Այնուամենայնիվ, անօդաչու թռչող սարքերը հասել են խողովակաշարին և զգալի վնաս են պատճառել:

Եթե սաուդների այդ նավթատարը վերջնականապես դադարի գործել, ապա փորձագետները կարծում են, որ նավթի համաշխարհային գները կհասնեն 120-150 դոլար/բարել մակարդակին:

Ամեն դեպքում, ըստ Bloomberg-ի,ներկա պահին օրական 7 միլիոն բարել թողունակությամբ այդ խողովակաշարը, որը շրջանցում է Հորմուզի նեղուցը՝ նավթը հասցնելով Կարմիր ծովի հատված, Սաուդյան Արաբիան փակել է։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71882 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ