Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«Ալ Ահլի» նոր մարզիչը լավ գիտի Սպերցյանին, ամեն ինչ լավ կստացվի. Մուսաև

Սպորտ

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է ակումբի նախկին ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ սաուդյան  «Ալ Ահլիում» նորամուտի և հաջող մեկնարկի մասին։

«Այո, իհարկե, հետևում եմ նրա խաղերին և շփվում նրա հետ։ Թիմը նրան լավ է ընդունել։ Միակ խնդիրն այն էր, որ մրցաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ մարզչական փոփոխություն եղավ։ Բայց նոր մարզիչը լավ գիտի Էդիկին և նշում է, որ ֆուտբոլի վերաբերյալ նրանց հայացքները համընկնում են։ Այնպես որ, Սպերցյանն ամեն ինչից գոհ է։

Նրա համար սա մեծ ու լավ փորձ է։ Նրանք անընդհատ խաղում են բազմաթիվ մրցաշարերում։ Նրա մոտ այնտեղ ամեն ինչ նոր է սկսվում, անում է առաջին քայլերը՝ ի տարբերություն Սաֆոնովի։ Բայց վստահ եմ՝ նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի, քանի որ փայլուն է սկսել»,- Մուսաևի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։

2026/27 մրցաշրջանում Սպերցյանն «Ալ Ահլիի» կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ