Արթուր Դանիելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքը դատարանը դեռ քննության չի առել Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում հասել է սկզբունքորեն նոր մակարդակի․ Արիֆ Ասալիօղլու ՀՐԱՏԱՊ. պետական ինքնիշխանության հաշվին արված սխալի բեռը կարող է մնալ սերունդների ուսերին Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում, խայտառակ իրավիճակ է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ. Հասցեներ Հոկտեմբերի 29. Օրվա խոսք Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով Իրանը պատրաստվում է նոր պատերազմի

Ունի Հայաստանը գազի այլընտարանք. Մեկնաբանում է տնտեսագետը

Հանդիպում

«Գազի սակագնի բարձրացումը միայն գազի սպառողի համար լրացուցիչ վճարի հարց չէ։ Գազը տնտեսության բազմաթիվ ճյուղերի համար արտադրական ռեսուրս է՝ օգտագործվում է ջերմոցներում, սննդի արտադրության, արդյունաբերության մեջ, ծառայությունների ոլորտում, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության մեջ։ Հետևաբար, եթե գազի ինքնարժեքը բարձրանում է, տնտեսվարողների մի մասը փորձելու է այդ լրացուցիչ ծախսը տեղափոխել ապրանքի կամ ծառայության գնի վրա։ Այսինքն՝ շղթայական թանկացումների ռիսկը միանշանակ կա, թեև դրա չափը կախված կլինի գազի թանկացման տոկոսից և այն հանգամանքից, թե տվյալ ոլորտում գազը ծախսերի ինչ մասնաբաժին է կազմում»,-անդրադառնալով գազի թանկացման հետեւանքներին, նման դիտարկում է անում տնտեսագետ Սուրեն Պարսյանը.

- Օրինակ՝ ջերմոցային տնտեսության համար գազի թանկացումը կարող է անմիջապես ազդել գյուղմթերքի ինքնարժեքի վրա, իսկ արդյունաբերության դեպքում՝ արտադրանքի ինքնարժեքի վրա։ Հետագայում այդ թանկացումը կարող է փոխանցվել նաև մանրածախ շուկա։ 

Միևնույն ժամանակ չպետք է ասել, որ գազի 10 տոկոս թանկացումը ավտոմատ կերպով բոլոր ապրանքների 10 տոկոս թանկացում է նշանակում։ Գազի գնի աճի ազդեցությունը տարբեր ոլորտներում տարբեր է։ Ամենախոցելին, իմ գնահատմամբ, լինելու է ցածր եկամուտ ունեցող ընտանիքը, որովհետև նրա ծախսերի ավելի մեծ մասն է ուղղվում էներգակիրներին և առաջին անհրաժեշտության ապրանքներին։ Ուստի «գազի գինը կբարձրանա, բայց դա Հայաստանի կործանմանը չի բերի» ձևակերպումը տնտեսական առումով կարող է ճիշտ լինել միայն այն իմաստով, որ մեկ առանձին թանկացումը պետության համար աղետ չէ։ Բայց դա չի նշանակում, թե դրա հետևանքները քաղաքացիների և բիզնեսի համար էական չեն լինելու։ 

Տնտեսագետի դիտարկմամբ. 

– Հայաստանը գազի այլընտրանք ունի, բայց այսօր այն լիարժեք և նույնքան հուսալի այլընտրանք չէ։ Առաջին և ամենաիրատեսական ուղղությունը Իրանից բնական գազի ներկրումն է։ Հայաստանը 2009 թվականից Իրանից գազ է ստանում «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» մեխանիզմով։ 2025 թվականին Իրանից Հայաստան ներմուծվել է մոտ 476 մլն խմ գազ՝ ընդհանուր ներմուծման 17.6 տոկոսը։ 

Միաժամանակ գնահատվում է, որ համապատասխան ենթակառուցվածքների արդիականացման և ճնշման ավելացման դեպքում Իրան-Հայաստան գազատարը կարող է տեսականորեն ապահովել տարեկան մոտ 2 մլրդ խմ, այսինքն՝ մոտավորապես այն ծավալը, որը Հայաստանը ստանում է Ռուսաստանից։ Սակայն այստեղ կարևոր տարբերակում կա։ Տեխնիկական հնարավորություն ունենալը դեռ չի նշանակում ունենալ լիարժեք փոխարինող։ Անհրաժեշտ են՝ գազատարի թողունակության մեծացում, անհրաժեշտ ներդրումներ, երկարաժամկետ պայմանավորվածություններ Իրանի հետ, վճարային և առևտրային մեխանիզմների կայունություն և, իհարկե, գազի մրցունակ գին։ 

Այս առումով Իրանը Հայաստանի համար շատ կարևոր դիվերսիֆիկացման ուղղություն է, բայց ես չէի ասի, որ այսօր Հայաստանը կարող է մեկ օրում ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից և նույն ծավալը առանց խնդիրների փոխարինել իրանականով։ Ավելին՝ ռազմավարական առումով Հայաստանի նպատակը չպետք է լինի պարզապես «Ռուսաստանից կախվածությունը փոխարինել Իրանից կախվածությամբ»։ Ճիշտ քաղաքականությունը մատակարարումների դիվերսիֆիկացումն է։ Այսինքն՝ որքան շատ լինեն տարբեր աղբյուրները, այնքան ավելի ուժեղ կլինի Հայաստանի բանակցային դիրքը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ