Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

«Հրապարակ»․ ՔՊ-ականներին Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել» Շիշ բռնողին

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Գրել էինք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին աղմկոտ հարցազրույցը կրքեր է բորբոքել ՔՊ-ում, եւ իշխանականները չեն թաքցնում իրենց վրդովմունքը՝ պահանջելով պատժել Սարգսյանին, հակառակ դեպքում կասկած էին հայտնել, որ նա Փաշինյանի հովանավորչությամբ ու ցուցումով է ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում։

Ներիշխանական ընդվզումը երեկ իր դրսեւորումն ունեցավ․ Փաշինյանը հրապարակավ փորձեց արդարանալ Հայկ Սարգսյանի հարցում, բայց ավելի անհարմար վիճակում հայտնվեց։ Օրինակ՝ ասաց, թե Հայկ Սարգսյանը դեռ 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ունեցել: Եթե այդպես է, ինչո՞ւ է նա երկու ժամկետ պատգամավոր ընտրվել, ինչո՞ւ են նրան թույլ տվել Սեւանի ափին փողաբեր բիզնես հիմնել, ինչո՞ւ են աչք փակել նրա թանկարժեք մեքենայի, տարբեր բիզնեսներում ներգրավվածության, քրեական հեղինակությունների հետ կապերի եւ այլնի վրա, եւ միայն հիմա, երբ Սարգսյանը բացահայտումներ է անում, նոր այդ մասին բարձրաձայնում է։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ականներին Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել» երբեմնի գործընկերոջը եւ Շիշ բռնողի վերաբերյալ հայտարարություններով, հարցազրույցներով հանդես գալ: Իսկ Փաշինյանը երեկ ուղիղ սպառնաց, որ նա բանտում պետք է հայտնվի»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71847 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ