Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի նոր փուլ ենք մտնում «Իրավունք». Ինչ նոր սյուրպրիզներ են սպասվում ԱԺ-ում

Էս հուսիթներն ինչու էսպես կատաղեցին (Քարտեզ)

Միջազգային

Այն, ինչ ներկա պահին կատարվում է Եմենում, բառացիորեն ցնցող էֆեկտ է ունենում եւ դեռ կունենա ողջ աշխարհի մասշտաբով:

Նախնական պատկերը սա է: Իրանամետ հուսիքները վերահսկում էին երկրի թեեւ տարածքով փոքր, բայց հիմնական բնակեցման գոտին, այդ թվում՝ մայրաքաղաք Սանան եւ Կարմի ծովին՝ Բաբ էլ-Մանդեպի ներցուցին հարակից ափամերձ գոտին մասամբ (Քարտեզում կանաչ գույնով): Երկրի մնացած մասը Սաուդյան Արաբիային, իսկ խորքային իմաստով՝ ԱՄՆ-Իսրայելի վերահսկողության տակ էր: 

Զուտ ռազմական առումով պատկերը սա է: Սկսելով խոշոր հարձակում, հուսի շատ արագ՝ հաշված օրերի ընթացքում գրավեցին ողջ արեւմտյան ափամերձ գոտին: Այն է՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ամբողջ հատվածը՝ ռազմավարական կղզիներով հանդերձ (Քարտեզում՝ 1): Այսինքն, եթե մինչ այդ կարող էին հիմնականում հեռահար կրակով վերահսկել նեղուցով շարժը, ապա այս պահին այդ վերահսկողությունն ամենաուղղակի ձեւով կիրականացվի:

Սա գլխավոր նպատակն էր: Այս պահին ընթացող հարձակումը, թերեւս, այդ գլխավոր նպատակն ամրագրելու համար է:

Այն է՝ ներկա պահին հուսիթները գրոհում են Տաիզ եւ Էլ-Դալի ուղղությունները, եւ հաջողության դեպքում կկախվեն սաուդամետ ուժերի հիմնական կենտրոնի՝ Ադենի գլխին (Քարտեզում 3):

Հաջորդ հարձակումը, որը սկսվեց այս գիշեր, Մարիբի ուղղությունն է, եւ, փաստացի, հուսիթներն արդեն այդ քաղաքում են: Դրանից արեւելք եմենյան հիմնական նավթագազային գոտիներն են, որոնք եւս հիմնական թիրախներից են:

Այն, որ Սաուդյան Արաբիան տենդագին կերպով օգնություն է փնտրում ԱՄՆ-ում, ապա՝ «Մեքքայի պայմանագրի» երկրների մոտ, մեկ բան է նշանակում՝ համոզված է, որ Եմենի իր խամաճիկային ուժերը հուսիթներն կանգնեցնելու որեւէ տարբերակ չունեն:Սակայն այդպես էլ օգնություն չի ստանում: Դա նշանակում է, որ սաուդները կա´մ իրենք պետք է պատերազմի մեջ մտնեն կա´մ պարզապես հաշտվեն իրավիճակի հետ: Փորձագետները, սակայն, կարծում են, որ որ ժամանակակից պատերազմական մեթոդներով գործող (անօդաչուներ, հեռահար հրթիռային թիրախային խոցումներ եւ այլն) եւ բացահայտ աջակցությունն ունեցող հուսիթների դեմ պատերազմում Սաուդյան Արաբիայի շանսերը զրոյական են:

Այսպիսով, ամենահավանական ելք է համարվում, որ հուսիթները եթե անգամ ամբողջական հսկողություն չսահմանեն Եմենում, մեկ է, կամրապնդեն իրենց վերջնական հսկողությունը ողջ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի վրա: Հենց դա է, որ, կրկնենք, ցնցումային ռեակցիա է առաջ բերել ողջ աշխարհում: Այսինքն, Իրանը, վերահսկելով Հորմուզի նեղուցը, հիմա նաեւ փաստացի հսկողություն կունենա համաշխարհային երկրորդ ծովուղու վրա՝ Բաբ Էլ-Մանդեբ - Կարմիր ծով - Սուեզի ջրանցք: Ու ԱՄՆ-ն, ինչպես որ Հորմուզի նեղուցն է արդեն մի հարյուր անգամ «բացել», հիմա կսկսի  Բաբ Էլ-Մանդեբը «բացել»: Իսկ թե սա ինչ էֆեկտ է ունենալու համաշխարհային, ավելի կոնկրետ՝ արեւմտյան աշխարհի տնտեսության վրա, կարելի է ենթադրել:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71841 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ