Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի նոր փուլ ենք մտնում «Իրավունք». Ինչ նոր սյուրպրիզներ են սպասվում ԱԺ-ում

Սաուդյան թագաժառանգը հինգշաբթի օրը երկու անգամ զանգահարել է Թրամփին՝ խնդրելով ԱՄՆ-ին՝ հարվածել հուսիթներին

Միջազգային

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը հինգշաբթի օրը երկու անգամ զանգահարել է Թրամփին՝ խնդրելով Միացյալ Նահանգներին հարվածել հուսիթներին։ Պատճառը Ռիադի կողմից աջակցվող եմենական ուժերի համար իրավիճակի կտրուկ վատթարացումն էր՝ հուսիթների կողմից Մոչա ռազմավարական նավահանգստի գրավումից և Բաբ էլ-Մանդեբ նեղուցի ուղղությամբ նրանց հետագա առաջխաղացումից հետո։

Թրամփը մերժել է խնդրանքը։ Սպիտակ տունը շեշտում է, որ ԱՄՆ-ի ուղղակի ռազմական գործողությունները հուսիթների դեմ ներկայումս չեն նախատեսվում։ Սակայն Վաշինգտոնն արդեն իսկ Սաուդյան Արաբիային տրամադրում է ռազմական գործողությունների համար անհրաժեշտ հետախուզական տվյալներ։ Սակայն դա էլ չի կանգնեցնում հուսիթների առաջխաղացումը:

Սաուդյան ենթակայության տակ գտնվող ուժերի վիճակն այս պահին իրոք ողբերգական է: Իրանամետ հուսիթները ջախջախում են իրենց թշնամիներին և Մոչան եւ հարակից կղզիները գրավելով, փաստացի լիակատար վերահսկողություն են ստանձնում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ...

Եմենում իրադարձությունների դինամիկան պարզապես զարմանալի է: Ընդամենը մեկ շաբաթ առաջ ամեն ինչ թվում էր համեմատաբար կայուն: Ցածր ինտենսիվության մարտեր, որոշակի հեռահար հարվածներ եւ այլն:

Սակայն սեպտեմբերի սկզբին սկսեցին հնչել սաուդամետ ուժերի համար ապագա աղետի առաջին նախազգուշացնող նշանները: Հուսիթների ուժերը, վերախմբավորվելով այսպես կոչված «Սալեհի բանակի» դեմ (քարտեզի վրա կապույտ գույնով է նշված), իրանական հրահանգիչների անմիջական վերահսկողությամբ մի քանի համընկնող հարձակումներ սկսեցին հյուսիսից և արևելքից: Արդյունքը հուսիթների ճեղքումն էր «Սալեհի բանակի» և կառավարական ուժերի հանգույցում, որը կանխորոշեց ապագա աղետը: Արդեն սեպտեմբերի 9-ին լուր տարածվեց, որ Մոխայից արևելք գտնվող ռազմավարական ճանապարհային հանգույցը ընկել է հուսիթների վերահսկողության տակ: Սա կտրեց սաուդյան՝ ամերիկա-իսրայելյան դաշնակիցների կապը և բացեց Սալեհի բանակի թևը։ Եվ... բանակը փախավ։ Բառացիորեն։

Այս պահին հուսիթներն ամբողջական հսկողություն ունեն Բաբ էլ-Մանդեբ նեղուցի, այն է՝ համաշխարհային առեւտրի կարեւորագույն ուղիներից մեկի նկատմամբ: Ու ամբողջ զավեշտնայն է, որ ԱՄՆ-ն պարզապես վախենում է հարվածել հուսիթներին, թերեւս հաշվի առնելով, թե նախօրդ բախումների ժամանակ ինչպես ոչ մի արդյունքի չհասնմելով, ամերիկացիները հավաքեցին իրենց ավիրակիրները եւ հեռացան:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71837 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ