Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է

Մշակութային

Դերասան, երգիչ և հաղորդավար Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է։ Այս մասին NEWS.am STYLE-ին հայտնել են հավաստի աղբյուրները։

ԶԼՄ-ի տեղեկություններով՝ Ներսեսն ու կինը՝ Լիլիթը, արդեն որոշ ժամանակ է՝ միասին չեն։

Զույգի ամուսնալուծության պատճառը հայտնի չէ։ Ներսեսը, թերևս, միշտ էլ նախընտրել է անձնական կյանքը հեռու պահել հանրային ուշադրությունից։

Հիշեցնենք, որ Ներսեսն ու Լիլիթն ամուսնացել էին 2020 թվականին։ Դերասանը Լիլիթին ամուսնության առաջարկություն էր արել  Գառնու տաճարի մոտ։ Նրա դրական պատասխանից հետո Գառնու տաճարի հարակից տարածքում տեղի էր ունեցել նաև ամուսնության գրանցման արարողությունը։

Զույգը գրեթե միշտ կիսվում էր իրենց անձնական կյանքի դրվագներով, ավելին՝ Ներսեսը կնոջը երգ էր նվիրել։ Լիլիթը մասնագիտությամբ լուսանկարիչ է։ Ըստ տեղեկությունների՝ նախկին ամուսինները ջերմ հարաբերությունները պահպանվել են:

Հավելենք, որ օրերս Ներսես Ավետիսյանը միայնակ էր ներկայացել Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ռոմանտիկ ֆիլմի պրեմիերային, որտեղ նա հանդես է գալիս գլխավոր դերերից մեկում՝ Անի Խաչիկյանի հետ։ Ավելի վաղ Ներսեսը հանրային միջոցառումներին և վայրերում գրեթե միշտ ներկայանում էր կնոջ՝ Լիլիթի հետ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ