Արթուր Դանիելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքը դատարանը դեռ քննության չի առել Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում հասել է սկզբունքորեն նոր մակարդակի․ Արիֆ Ասալիօղլու ՀՐԱՏԱՊ. պետական ինքնիշխանության հաշվին արված սխալի բեռը կարող է մնալ սերունդների ուսերին Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում, խայտառակ իրավիճակ է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ. Հասցեներ Հոկտեմբերի 29. Օրվա խոսք Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով Իրանը պատրաստվում է նոր պատերազմի

Տեղի է ունենում հրեշավոր երեւույթ․ Գառնիկ Դանիելյան

Հանդիպում

Բաքվում ցմահ դատապարտված Արցախի ԱԺ նախկին նախագահ, պատանդառված Դավիթ Իշխանյանն օրերս դիմեց Անահիտ Մանասյանին՝ ՄԻՊ-ին, որպեսզի վերջինս այցելի Բաքու եւ տեղում տեսնի, թե ինչ խոշտանգումների են ենթարկվում հայորդիները: Ի պատասխան կոչին՝ Մանասյանը, միայն ազատություն մաղթեց նրանց: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

— Ինչ վերաբերում է պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ այլ ռազմագերիներին, իմ զորակցությունն եմ հայտնել եւ միշտ անդրադառնում եմ նրանց խնդիրներին: Բաքվում պահվող մեր գերիներն ունեն լուրջ առողջական խնդիրներ: Ավելին, նրանք ենթարկվում են հալածանքների, կտտանքների, եւ դա փաստերով ապացուցված է: Նաեւ միջազգային հանրության աչքի առջեւ տեղի է ունենում հրեշավոր երեւույթ, որտեղ մարդիկ ուղղակի խոշտանգվում են Բաքվի բանտերում՝ որեւէ հանցանք չկատարելով հանդերձ: Տեւական ժամանակ է նրանց իրավունքները խախտվում են, սա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ