Ով է Բաղրամյան փողոցում սպանված 29-ամյա տղան․ Armlur.am Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Բուք, սառնամանիք. Ինչ է կատարվում մարզերում Ձմեռը թակեց Երևանի դուռը Վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել Երևանում Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում տնօրենին. Ազարյան Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությունից հետո ԱԲ-ն գուշակ չէ. Տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է

Ստատուս գրելը հեշտ է, գործից խոսեք

Հասարակություն

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ ՋՈՒԼԻԵՏԱ ԱԶԱՐՅԱՆԸ գրել է. «Որոշ ժամանակ առաջ մամուլը գրում էր՝ «Լամբադա» հանգույցի վրա գոյացել են տասնյակ փոսեր, ժողովուրդը դժգոհ է։ Այսօր նույն մամուլը գրում է՝ «Լամբադա» հանգույցը փակել են՝ ժողովուրդը խիստ դժգոհ է:
Քաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է։

Հիշեցնեմ․
Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը։
Աշխատանքների ընթացքում նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները։ Վերգետնյա մալուխներն էլ անցկացվելու են ստորգետնյա եղանակով։
Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը նախատեսվում է բացել նոյեմբերի 1-ին․․․»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերը ծայրահեղ խիտ եւ զբաղված շրջան է, երթեւեկության առումով՝ եւս: Ու եթե այդքան հեշտ է խոսում Ազարյանն անհարամարվետությունների մասին, ապա պետք է սպասենք նույն հեշտությամբ այլընտրանք առաջարկի քաղաքացուն:

Քանդել կարող են բոլորը՝ առանց հետեւանքները հաշվի առնելու, եւ անունը դնել՝ վերանորոգում, սակայն քաղաքացին ինչպե՞ս պետք է տեղաշարժվի՝ խայտառակ խցանումները շրջանցելով, Ազարյանը չի գրել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ