Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է

Я памятник себе воздвиг нерукотворный․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԴԱՏԱՐԿ ԳԼԽՈՎ Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ՍՈՒՐՈ ՋԱՆ

(ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԲԱՆԱԿՈՒՄ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԱՍԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱՏՕ-Ի ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ ԳԼԽԱՐԿԸ ՀԱՆԵԼՈՒ ԱՌԹԻՎ)

К пустой голове руку не прикладывают.

 **

КНУТ ИЛИ ПРЯНИК?

(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը Պուտինի հետ հանդիպումից առաջ գնացել ա Մակրոնից զարյադկա ստանա։

 **

Я ПАМЯТНИК СЕБЕ ВОЗДВИГ НЕРУКОТВОРНЫЙ

(ԻԲՐ ԹԵ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՍՎԱԾ` «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՊԻՏԻ ԿԱՌՈՒՑԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Իլհամին մոտ կանգնած աղբյուրի, նա հուշարձանի մասին դեռ մտորում է, բայց որ Նիկոլին շահիդների պուրակում է թաղելու, դա հաստատ է։

**

КНУТ И ПРЯНИК

(Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՆԻԿՈԼԻՆ ՊՈՒՏԻՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿՈՇՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ, ՆՐԱՆ ՄԱԿՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` Պուտինի հետ ծանր խոսակցությունից առաջ Մակրոնը Նիկոլին կանչել ա Փարիզ, որ թեւերի տակ ձմերուկներ դնի։

**

ՌԵԲՈՒՍԸ ԼՈՒԾՎԵՑ

(ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՊԱՍԻՎՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունից հայտնում են, որ մի քիչ հարցական է ընդդիմություն համարվելու հարցը, քանի որ եթե ՔՊ-ն իրեց դեմ է, ապա հնարավոր է` հենց ՔՊ-ն է ընդդիմություն, իսկ իրենք դիմություն։

 **

ԿԸՀ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ

Հաշվի առնելով 4-րդ հանրապետության ձեւավորած ավանդույթները` ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների հաղթանակի դեպքում ավելի հավանական է, որ նրանք կնստեն ուղղիչ աշխատանքային գաղութում, քան ՏԻՄ ղեկավարի աթոռին։

**

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ԲԱՔՎԻՑ

(ՆԻԿՈԼԻ՝ ԻՄ ԱՐՁԱՆԸ ՊԵՏՔ Է ԴՆԵՆ ԲԱՔՎՈՒՄ ՏԱՐԱԾՎՈՂ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ադրբեջանի քանդակագործների միությունից հայտնում են, որ բացի Բաքվից, արդար կլինի նաեւ Անկարայում էլ դնեն Նիկոլի արձանը` որպես թուրք ժողովուրդներին մատուցած անգնահատելի ծառայությունների դիմաց։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ