Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի նոր փուլ ենք մտնում «Իրավունք». Ինչ նոր սյուրպրիզներ են սպասվում ԱԺ-ում

Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ

Միջազգային

Տարբեր խախտումներ թույլ տված մոտ 100 հազար միգրանտ է Ռուսաստանից արտաքսվել մեկուկես տարվա ընթացքում, ևս շուրջ 200 հազար օտարերկրացու համար սահմանափակվել է մուտքը երկիր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳ նախարարության ղեկավարի տեղակալ, օտարերկրյա քաղաքացիների քաղաքացիության և գրանցման ծառայության պետ Անդրեյ Կիկոտը։«Արտաքսման դեպքերը 2,6 անգամ ավելացել են։

Արդյունքում՝ մենք արտաքսել ենք շուրջ 100 հազար մարդու, որոնցից 75 հազարին՝ հարկադրաբար», – ասել է Կիկոտը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ կանխարգելիչ աշխատանքների արդյունքում ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայության ստորաբաժանումների կողմից արգելվել է Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել 197 հազար օտարերկրացու, որոնք խախտել են երկրի օրենսդրությունը։

Ընդհանուր առմամբ, մեկուկես տարվա ընթացքում ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտել է 800 հազար օտարերկրացի:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ