Կրակոցներ Սպիտակ տնից 1 մղոն հեռավորության վրա. Հինգ վիրավոր, կրակողը ազատության մեջ է. Associated Press Եվրոպան ընտրում է, թե ով կբանակցի Մոսկվայի հետ. Politico Ռումինիան պատրաստ է վճարել ԱՄՆ-ին լրացուցիչ զորքերի տեղակայման համար. Financial Times Ռյաբկով. Եվրոպան աշխատում է խափանել Ուկրաինայի շուրջ բանակցությունները Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»

Եթե չես կարողանում, մնացել ես ՄԻՊ-ի աթոռին, որ ի՞նչ անես

Ներքաղաքական

Ադրբեջանական Ումբակիի բանտից հնչեցրած իր ձայնային ուղերձում շուրջ 3 տարի գերեվարված եւ ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հրավիրել է ադրբեջանական բանտ՝ տեսակցելու այնտեղ պահվող հայ գերիներին: Իշխանյանը հիշեցրել է նաեւ, որ դեռ մայիսին էր դիմել Հայաստանի ՄԻՊ-ին եւ, իր խոսքով, ստացել «զրո պատասխան»։ Վերոնշյալին արձագանքելով՝ ՄԻՊ գրասենյակից պատասխանում են՝ նոր ասելիք չկա, նոր տեղեկատվություն չկա, իսկ եղածը՝ հրապարակային հայտարարություններ են։

Բայց գերիներին հայտարարություննե՞ր են պետք, թե՞ պաշտպանություն։ Եթե Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ չի կարողանում որեւէ գործնական քայլ անել, չի կարողանում հասնել գերիներին, չի կարողանում պատասխանել դիմումներին, ապա միանգամայն տրամաբանական հարց է առաջանում՝ այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի զբաղեցնել այդ պաշտոնը եւ պարզապես արձանագրել, որ «բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն»։

Գերիների համար «պետք է»-ն վաղուց ոչինչ չի փոխում։ Գործողություն է պետք։ Եթե դա հնարավոր չէ՝ գոնե պետք է ազնվորեն ասել, որ չե՛ս կարողանում։ Ի վերջո, երբ ՀՀ անձնագիր ունեցող մարդուն պահում են ադրբեջանական բանտում, իսկ Հայաստանի ՄԻՊ-ի պատասխանը սահմանափակվում է հերթական հերթապահ հայտարարությամբ, սա արդեն ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության, այլ անզորության արձանագրում է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ