Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Զարոկյան-Ավինյան կոնֆլիկտը թեժացել է

Հասարակություն

Երեւանի ավագանու նիստը սեպտեմբերի 8-ին թեժ է եղել, բայց այս անգամ զերծ են մնացել ծեծկռտուքից: Քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ «Ազգային առաջընթաց» խմբակցություն ավագանու անդամ ՊԵԴՐՈ ԶԱՐՈԿՅԱՆԻՆ խիստ նկատողություն է արել եւ ասել. «Ձեր ամբшրտավան բերանը չբացե՛ք, կպատժվե՛ք»:

Լրագրողների հետ զրույցում Զարոկյանն իր խոսքն ուղղեց Ավինյանին.
«Ինչի՞ նեղացար, Ավինյա՛ն, զարմիկիդ ամուսնու տեղը մասնագե՛տ բեր, անգրագե՛տ եք», ապա առավել մանրամասնեց իր պահանջը:

«Չգիտեմ ինչու նեղացավ, քանի որ ես խոսեցի իրենց անգրագիտության մասին՝ խցանումների առումով: Նրանք երթեւեկության կազմակերպչական կենտրոն են ստեղծել եւ 40 միլիոն դրամ հատկացրել դրան: Տնօրեն էլ քաղաքապետի զարմիկի ամուսինն է, ով ստանում է մեկ միլիոն 800 հազար դրամ աշխատավարձ եւ մասնագետ չէ: Մենք Ավինյանին 3 տարի շարունակ ասում ենք մասնագետ բերեք, բայց նա իր բարեկամին է բերել»,- ասաց Զարոկյանը:

Ավագանու անդամը ներկայացրեց մեծ լուսանկարներ, որտեղ պատկերված էին խցանումներ, ոստիկանների աշխատանքը մեքենային հենված եւ այլն. «Ասում եմ, դուք անգրագետ եք, չեք կարողանում աշխատել: Դրսից մասնագետ հրավիրեք: Դրա համար նեղանում է: Ինչո՞ւ են ոստիկանները կանգնած զրույց անում փողոցի մեջտեղում»,-վրդովվեց ավագանին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ