Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Եվրոպան տեկտոնիկ փոփոխությունների շեմին է

Միջազգային

Ի­հար­կե, ա­մե­րիկ­յան Կենտ­րո­նա­կան հե­տա­խու­զա­կան վար­չութ­յան տնօ­րեն Ջոն Ռեթք­լի­ֆի մոս­կով­յան այ­ցով սկսված, ռուս­–ա­մե­րիկ­յան մա­սամբ տե­սա­նե­լի, մա­սամբ ստվե­րա­յին բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում ա­մե­նե­ւին էլ միայն Ուկ­րաի­նա­յի հար­ցը չէ, որ քննարկ­վում է (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=348374&l=am): Խն­դիրն ա­վե­լի լայն է` հնա­րա­վո՞ր է հաս­նել ռուս­–ա­մե­րիկ­յան ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան հա­մա­ձայ­նութ­յան, ո­րը են­թադ­րում է փո­խա­դարձ անվ­տան­գութ­յուն, այն է` կեն­սա­կան շա­հե­րի ա­պա­հո­վում, այդ թվում` կող­մե­րից յու­րա­քանչ­յու­րի անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք հան­դի­սա­ցող ողջ տի­րույ­թով մեկ: Եվ այն, որ մաս­նա­վո­րա­պես Ռու­սաս­տա­նի հա­մար անվ­տան­գութ­յան ե­րաշ­խի­քա­յին տի­րույ­թի մեջ է մտնում նաեւ Հա­րա­վա­յին Կով­կա­սը, նո­րութ­յուն չէ:

Այ­սինքն, որ ռուս­–ա­մե­րիկ­յան այդ քննար­կում­նե­րում կա նաեւ ինչ­պես մեր տա­րա­ծաշր­ջա­նի, այն­պես էլ` Ի­րա­նի թե­ման, թե­րեւս կաս­կած չի ա­ռա­ջաց­նում: Այլ հարց է, թե ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հե­ռան­կար­ներ կա՞ն, նաեւ, այդ ա­մե­նի վրա կա­րո՞ղ է վճռո­րոշ ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ Եվ­րո­պան:

Ի­հար­կե, նոր բան չէ նաեւ, որ մեր տա­րա­ծաշր­ջա­նում Եվ­րո­պան, ա­ռա­ջին հեր­թին` Բ­րի­տա­նիան, փոր­ձում է ռու­սա­կան դիր­քե­րը զրո­յաց­նել ա­ռա­ջին հեր­թին հենց Փա­շին­յա­նի մի­ջո­ցով: Հենց այս տրա­մա­բա­նութ­յան մեջ էլ մտնում են այն բո­լոր սրա­ցում­նե­րը, ո­րոնք նի­կոլ­յան Հա­յաս­տա­նը զար­գաց­նում է ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ: Ա­սենք նաեւ Մոսկ­վա­յից ե­կող պա­տաս­խան քայ­լե­րը, հատ­կա­պես` տնտե­սա­կան ճնշում­նե­րի տես­քով: Բիշ­քե­կում վեր­ջերս կա­յա­ցած Պու­տի­նի եւ Փա­շին­յա­նի հան­դի­պու­մը այս ինտ­րի­գի վերջ­նա­կան պա­տաս­խա­նը չտվեց, ին­չը նաեւ խո­սում է այն մա­սին, որ Նի­կո­լը դեռ լուրջ տա­տա­նում­նե­րի մեջ է: Որ­քան էլ որ հե­տո «հե­րո­սա­բար» հայ­տա­րա­րեց, թե ու­զում են, թող մեզ հե­ռաց­նեն ԵԱՏՄ­–ից, ՀԱՊԿ­–ից, ռու­սա­կան բա­զան հա­նեն եւ այլն: Բայց երբ դրա­նից հե­տո խո­սում է Ե­րե­ւա­նում ռուս­նե­րի կող­մից մետ­րո­յի կա­յա­րան կա­ռու­ցե­լու կամ Հա­յաս­տա­նում ռու­սա­կան մի­ջու­կա­յին ռեակ­տոր­ներ տե­ղա­կա­յե­լու մա­սին, դա ար­դեն իսկ նշա­նա­կում է տա­տա­նում:

Եվ ա­հա, նա­խօ­րեին ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դ­միտ­րի Պես­կո­վը հայտ­նեց, որ Նի­կոլ Փա­շին­յա­նի այ­ցը Ռու­սաս­տան կա­րող է կա­յա­նալ մոտ ժա­մա­նա­կում, թեեւ հստակ ամ­սաթ­վե­րը դեռեւս ո­րոշ­ված չեն։ Ու, թե­րեւս, հենց այդ այցն է, որ կա­րող է դառ­նալ այն վերջ­նա­կան կե­տը, թե վեր­ջա­պես որ ուղ­ղութ­յամբ է գնա­լու Նի­կո­լը:

­Մի կող­մից, ի­հար­կե, Փա­շին­յա­նի վրա ազ­դում են այն բո­լոր ազ­դակ­նե­րը, ցու­ցում­նե­րը, ո­րոնք գա­լիս են եվ­րա­լի­բե­րալ­նե­րից: Այս ազ­դակ­նե­րը միան­շա­նակ ուղղ­ված են ռուս­նե­րին հնա­րա­վո­րինս ա­րագ Հա­յաս­տա­նից դուրս մղե­լու պա­հան­ջին: Մ­յուս կող­մից, ի­հար­կե, Նի­կո­լի հա­մար զսպող գոր­ծոն­նե­րի պա­կաս եւս չկա: Ո՞ւր կգնան ռուս­–ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յու­նն­երը, եւ այդ գոր­ծըն­թա­ցում  ի՞նչ դիրք կստա­նա Մոսկ­վան մեր տա­րա­ծաշր­ջա­նում: Կամ, այդ ֆո­նին` ի՞նչ հե­տա­գա ըն­թացք է ու­նե­նա­լու ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը. այս ա­նո­րո­շութ­յուն­նե­րը, ա­վե­լի կոնկ­րետ` դրանց արդ­յունք­նե­րի մա­սին Նի­կո­լի պատ­կե­րա­ցում­նե­րը, ի­հար­կե, չեն կա­րող չազ­դել նրա ո­րոշ­ման վրա:

Ս­րան էլ ե­կավ գու­մար­վե­լու մեկ այլ գոր­ծոն` գեր­մա­նա­կան Սաք­սո­նիա-Ան­հալ­թում կա­յա­ցած ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը: Գեր­մա­նա­կան ինչ­–որ տա­րա­ծաշր­ջա­նում կա­յա­ցած ընտ­րութ­յու­ննե­րը, ի­հար­կե, որ­պես կա­նոն, ու­նեն ըն­դա­մե­նը հենց այդ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար ի­մաստ եւ նշա­նա­կութ­յուն: Բայց ոչ այս դեպ­քում. այս ան­գամ Սաք­սո­նիա-Ան­հալ­թի ընտ­րութ­յուն­նե­րը, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ստա­ցան հա­մաշ­խար­հա­յին, ա­վե­լին` պատ­մա­կան ի­մաստ եւ նշա­նա­կութ­յուն: Իսկ Գեր­մա­նիա­յի հա­մար այն բա­ռա­ցիո­րեն քա­ղա­քա­կան երկ­րա­շարժ դար­ձավ:

Ամ­բողջ ի­մաս­տը սա է. Գեր­մա­նիա­յի իշ­խող ուլտ­րա­լի­բե­րալ ու­ժը` Մեր­ցի գլխա­վո­րած «Ք­րիս­տոն­յա–­Դե­մոկ­րա­տա­կան դա­շին­քը» (CDU), կպա­հի՞ դիր­քե­րը, թե՞ ա­ռա­ջին պլան է գա­լու հա­կա­դիր բե­ւե­ռը` Ա­լիս Վայ­դե­լի «Այ­լընտ­րանք Գեր­մա­նիա­յի հա­մար» (AfD) կու­սակ­ցութ­յու­նը: Արդ­յուն­քը սա է` AfD–ը 44.5%-ով (գրա­ֆի­կում) ա­ռա­ջա­տար դար­ձավ` ա­վե­լի քան կրկնա­կի գե­րա­զան­ցե­լով իշ­խող ու­ժի 18.8%–ը։ Սա, ի­հար­կե, բա­ցար­ձակ հաղ­թա­նակ չէ, եւ AfD–ը դեռ պետք է լե­զու գտնի միակ կողմ­նա­կից ու­ժի` Սահ­րա Վա­գենկ­նեխ­տի BSW դա­շին­քի հետ` պա­կա­սող ե­րեք ձայ­նը ստա­նա­լու հա­մար: Բայց դա ար­դեն տե­ղա­կան նշա­նա­կութ­յան թե­մա է: Գլ­խա­վոր ազ­դակն ար­դեն կա. կանց­լեր Մեր­ցը` նրա ղե­կա­վա­րած ու­ժը նա­խորդ ընտ­րութ­յուն­նե­րի հա­մե­մատ կորց­րել է իր ընտ­րող­նե­րի ա­վե­լի քան կե­սին: Ն­րա ի­րա­կան քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կոր­դը, ա­վե­լի ճիշտ` թշնա­մին կրկնա­պատ­կեց իր ձայ­նե­րը: Այ­սինքն, գեր­մա­նա­ցի­նե­րի քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րի կտրուկ փո­փո­խութ­յան արդ­յուն­քում ա­ջերն այս պա­հին ու­նեն բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յուն։

Ի­հար­կե, Մերցն այժմ կրկնա­կի ճնշման տակ է։ CDU-ի ներ­սում ղե­կա­վա­րութ­յան փո­փո­խութ­յան եւ դաշ­նա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան վե­րա­գոր­ծարկ­ման անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին բա­նա­վե­ճը ան­խու­սա­փե­լիո­րեն կսրվի։ Ար­տա­քին հար­թութ­յու­նից էլ այս տա­րա­ծաշր­ջա­նա­յին ընտ­րութ­յուն­նե­րը կդի­տարկ­վեն որ­պես ա­պա­գա դաշ­նա­յին ընտ­րութ­յուն­նե­րի փորձ։ Այ­սինքն, Գեր­մա­նիա­յի հա­մար հի­մա ոչ միայն օ­րա­կար­գա­յին է դառ­նում հար­ցը, թե դեռ իշ­խող հա­մա­կար­գը կվե­րար­տադր­վի՞, այլ, թե այն մին­չեւ հա­ջորդ հա­մա­պե­տա­կան ընտ­րութ­յուն­նե­րը կկա­րո­ղա­նա՞ գո­յա­տե­ւել: Այն ի­մաս­տով, որ այս ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը Մեր­ցին լիո­վին զրկում են լե­գի­տի­մութ­յու­նից` ա­ռաջ քա­շե­լով Գեր­մա­նիա­յում վա­ղա­ժամ­կետ հա­մա­պե­տա­կան ընտ­րութ­յուն­նե­րի հար­ցը: Ա­մեն դեպ­քում, առն­վազն սուր քա­ղա­քա­կան ճգնա­ժամն ան­խու­սա­փե­լի է։

­Հի­շեց­նենք, խոս­քը Եվ­րո­պա­յի ա­ռա­ջա­տար Գեր­մա­նիա­յի մա­սին է, եւ ե­թե այս­տեղ ա­ռա­ջին պլան են գա­լիս աջ ու­ժե­րը, ա­պա դա ան­խու­սա­փե­լիո­րեն փո­խում են նաեւ եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րի բո­վան­դա­կութ­յու­նը: Ա­ռա­վել եւս, որ նման մի­տում­ներ տե­սա­նե­լի են Ֆ­րան­սիա­յում, Բ­րի­տա­նիա­յում եւ այլ երկր­նե­րում եւս: Կարճ ա­սած, ա­ռա­ջի­կա գո­նե մեկ­–եր­կու տա­րի­նե­րին Բր­յու­սե­լը կպա­հի՞ իր ներ­կա տես­քը. ար­դեն քիչ հա­վա­նա­կան է թվում, եւ Գեր­մա­նիա­յի այս ընտ­րութ­յուն­նե­րի ա­մե­նա­հիմ­նա­կան ի­մաս­տը հենց դա էր:

Ու այս ա­մե­նից զատ` այս նոր ի­րա­վի­ճակն ինչ­քա­նո՞վ է ազ­դե­լու Նի­կո­լի «աշ­խար­հա­յաց­քի» վրա. դա ցույց կտա նրան սպաս­վող մոս­կով­յան այ­ցը:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/71725 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ