Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ի՞նչ ուղերձ է հղում Փաշինյանը՝ չոր ռեփի տակ

Ներքաղաքական

Օրերս ժամանցային հաղորդման շրջանակներում ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, խոսելով իր սոցիալ մեդիա մարկետինիգի մասին, ասաց, որ մի ողջ թիմ է աշխատում նրա նկարահանումների, տեսանյութերի վրա:

Ենթադրում ենք, որ թիմում հաստատ կգտնվեն երիտասարդներ, ովքեր շատ լավ կտիրապետեն անգլերենին, թեեւ ինչպես նկատել ենք, Փաշինյանը եւս որոշակիորեն տիրապետում է: Հետեւապես, հարց է ծագում, անգլալեզու երգերի տակ ռիլ (15-90 վայրկյան տեւողությամբ կարճ տեսանյութեր) նկարելուց առաջ Փաշինյանը լսո՞ւմ է երգի բառերը, թե՞ նրան՝ որպես սկսնակ թմբկահարի, միայն բիթն է հետաքրքրում:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը իր սրտիկներն ուղարկում է, օրինակ, «Վնաս»-ի երգերի տակ, գուցե երիտասարդությանն ինչ-որ առումով դուր գա: Այն, որ սրտիկները գնում են Արաքսյա Վարդերեսյանի կատարման տակ եւս կարելի է հասկանալ, բայց ոչ մի կերպ չի ընկալվում սեւամորթների «Ռեյ Սրեմըրդ» ամերիկյան հայտնի հիփ-հոփ դուետի՝ չոր ռեփը, երբ այն իր խոսքում ասում է հետեւյալը. «Այս աղջիկն իսկապես ուրախացնում է ամբոխին։ Օ՜, այո։ Աշխարհը փոքր է․ նրա բոլոր ընկերները գիտեն իմ մասին։ Երիտասարդ ցուլ՝ ծերուկի պես դիմացկուն։ Արագ հանեք կանխիկը, նայեք, թե ինչպես է այն դանդաղ ընկնում...»։ Իսկ երգը ընդհանուր առմամբ, այն մասին է, որ ազատ ապրելը, հաճույքներ վայելելը եւ անթույլատրելին թույլատրելը լավ է:

Հետաքրքիր է, ո՞վ է Փաշինյանին խորհուրդ տալիս լսել նման երաժշտություն, որն անմիջական կպչում է վերջինիս «սրտիկին» եւ ստիպում այն մեզ փոխանցել: Ի՞նչ հորդոր է նա հղում դրանով լայն հանրությանը։ Եվ ուրեմն՝ Թուփակ Շակուռ՝ Forever...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ