Պենտագոն. Ռուսաստանը մշակում է ուղեծիր միջուկային զենք ուղարկելու համար նախատեսված արբանյակ Նիկոլը հագնում է Ալիեւի կոստյումը․ Պողոսյան Զելենսկին վախենում է «նոր Յալթայից», որտեղ Թրամփը, Պուտինը և Սին կարող են վերաբաշխել ազդեցության ոլորտները Եթե չկա իրենց ընդդիմադիր կամ իրենց հետ մրցող ուժ, ո՞ւմ են հաղթել․ Ստեփանյան Իրանի հետ պատերազմը ԱՄՆ-ին արդեն արժեցել է 47 միլիարդ դոլար. The Hill Իսպանիայում տեղի ունեցած սարսափելի երկաթուղային աղետի զոհերի թիվն անցել է 50-ից Անկարայի և Բաքվի հարաբերությունների վրա ազդում են արտաքին գործոններ, նրանց միջև տարաձայնություններն ակնհայտ են դարձել Շեֆը մի այլ տիպի գժվածա Դավոյի վրա Վարդան Այվազյանի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանք Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի նախկին ՔՊ-ականի օգտին

Գարեգին Միսկարյանի քաղաքական «նժարը»

Ներքաղաքական

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում լայնորեն քննարկվում է «Նժար» շարժման նախկին անդամ Գարեգին Միսկարյանի լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինիս հետ Միսկարյանը սելֆի էր արել անվտանգության նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի 2018-ի դեպքերի մասին պատմող գրքի շնորհանդեսի ժամանակ։

Իհարկե, այս ամենն այդքան ուշագրավ չէր լինի, եթե նույն Գարեգին Միսկարյանն ընդամենը մեկ տարի առաջ ինքն իրեն դիրքավորած չլիներ իբրեւ ընդդիմադիր։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ հիմնվեց «Նժար» շարժումը, որի համահիմնադիրներն էին Նինա Կարապետյանցը, Արտաշես Իկոնոմովը եւ Գարեգին Միսկարյանը։ Նրանց վարչապետի թեկնածուն դարձավ Նինա Կարապետյանցը, բայց հետո հանկարծ Միսկարյանը հանդես եկավ հայտարարությամբ։

«Սիրելի հայրենակիցներ, պիտի տեղեկացնեմ, որ վերջին շրջանի լարված եւ ծանրաբեռնված գրաֆիկը, ինչպես կարելի էր սպասել, տվեց իր արդյունքը՝ բարձր արյան ճնշում եւ գրգռված նյարդային ֆոն։ Բժիշկները խորհուրդ են տվել որոշ ժամանակով նվազագույնի հասցնել իմ հասարակական եւ քաղաքական գործունեությունը՝ առողջությունս վերականգնելու համար։ Դա նշանակում է նաեւ, որ ստիպված եմ, որպես «Նժար» շարժման անդամ, դադարեցնել մասնակցությունս շարժման գործունեությանը», - գրել էր նա։ Իսկ Նինա Կարապետյանցը հետագայում դարձավ «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն։ 

Եվ ահա Միսկարյանի պասիվությունը երկար չտեւեց։ Նա, եթե իր հրաժեշտի հայտարարության մեջ անկեղծ գնահատանքի եւ աջակցության խոսք էր հղում տիկին Նինա Կարապետյանցին, հիմա, մեղմ ասած, հեգնում է սոցցանցերում «Բոլորին դեմ եմ»-ին։ Իսկ թե արդյոք Միսկարյանի բժշկի անունը Նիկոլ Փաշինյան է եղել, որը խորհուրդ է տվել ընդդիմադիր խաղեր չտալ, կամ արդյոք դեռ շարունակվող սրացումները՝ բարձր արյան ճնշումն ու գրգռված նյարդային ֆոնն էր պատճառը, որ Միսկարյանը Փաշինյանի հետ լուսանկարվեց, իհարկե՝ կիմանան միայն նեղ մասնագետները։ Համենայնդեպս, նա իր քայլը մեկնաբանեց այսպես․ «Ընդդիմադիրը նա չէ, ով Նիկոլ է անիծում, կամ ով անտինիկոլ է, կամ հակաքոչարյան։ Ընդդիմադիրը նա է, ով գաղափարական հակասություն ունի գործող համակարգի հետ, ունի արժանապատիվ, ազատ ու անկախ պետություն կերտելու տեսլական եւ այդ տեսլականն իրականացնելու գիտելիք ու կամք։ Դրա մեջ ես ինձ տեսնում եմ։ Ձեզանից շատերին էլ եմ տեսնում։ Իսկ շատերին չեմ տեսնում, քանզի այդ գաղափարական պայքարի հիմնական թիրախներից մեկը հենց դուք եք՝ որպես պսեւդոինտելիգենցիա»։

Միսկարյանը, նախկին ԱԽՔ-ի գրքի շնորհանդեսին իր հայտնվելուն էլ անդրադառնալով, հպարտորեն ընդգծել է․ «Ձեզանից ոմանք գուցե գիտեն, ոմանք՝ ոչ, բայց ես քիչ բան չեմ արել 2018 թվականի հեղափոխության համար»։

2018-ի իշխանազավթման մասնակիցները 8 տարի անց, փաստորեն, մե՛կ անիծում են իրենք իրենց, մե՛կ հպարտանում իրենք իրենցով, բայց թե ինչ է արել Միսկարյանը 2018-ից հետո, հիշենք։

«Գնացի պարոն Նիկոլ Փաշինյանի հետ մի բաժակ կոֆե խմեմ, որ երազս իրականանա»,- արդեն 2019 թվականին գրել էր Գարեգին Միսկարյանն ու այն ժամանակ էլ լուսանկար հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ, նրա աշխատասենյակից՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ։ Այսօր արդեն քչերն են հիշում, որ նույն Գարեգին Միսկարյանը ՔՈ կուսակցության անդամ էր, որը 2018 թվականին մասնակցում էր խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ իբրեւ մրցակից Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլ»-ին։ Հետո՝ ՔՈ-ից էլ դուրս եկավ։ Այսինքն՝ բավական հետաքրքիր է ստացվում Միսկարյանի քաղաքական ընդհատումներով ակտիվությունը․ ընտրություններին հանդես է գալիս իբրեւ ընդդիմադիր, ընտրութուններից հետո՝ Փաշինյան Նիկոլի հետ սելֆի անող՝ ի նշան հավատարմության։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ