Արթուր Դանիելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքը դատարանը դեռ քննության չի առել Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում հասել է սկզբունքորեն նոր մակարդակի․ Արիֆ Ասալիօղլու ՀՐԱՏԱՊ. պետական ինքնիշխանության հաշվին արված սխալի բեռը կարող է մնալ սերունդների ուսերին Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում, խայտառակ իրավիճակ է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ. Հասցեներ Հոկտեմբերի 29. Օրվա խոսք Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով Իրանը պատրաստվում է նոր պատերազմի

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՐԹՈՒՐՍ. Մայոր Արթուր Ալավերդյանը կդառնար 34 տարեկան

Հասարակություն

44֊օրյա պատերազմում հերոսաբար զոհված մայոր Արթուր Ալավերդյանի հայրը` Արարատ Ալավերդյանը գրում է

Այսօր այն օրն է, երբ տարիներ առաջ լույս աշխարհ եկար, որի անունը տարիներ անց պիտի գրվեր մեր պատմության ամենացավոտ, բայց ամենափառավոր էջերում։ Քո ծննդյան օրը այսօր հիշում եմ ոչ միայն արցունքներով ու կարոտով, այլև անսահման հպարտությամբ։

Արթուր, դու ապրեցիր արժանապատիվ, ծառայեցիր հայրենիքին նվիրումով և ամենաթանկը՝ կյանքդ, նվիրեցիր հայրենի հողին ու հայրենիքիդ պաշտպանությանը։ Քո սխրանքը չի մոռացվելու, որովհետև իսկական Հերոսները չեն հեռանում․ նրանք ապրում են իրենց թողած բարի անունով, իրենց գործով ու իրենց հայրենիքի հիշողության մեջ։

Այսօր, երբ պիտի շնորհավորեի քեզ, խոսքերս գուցե հասնում են երկինք։ Այնտեղ, որտեղ հիմա դու ես՝ իմ անմահ արծիվ։ 

Թող երկնքում այս օրը քեզ համար խաղաղ լինի, իսկ ներքևում քո անունը միշտ հնչի սիրով, հարգանքով ու հպարտությամբ։ Քո ծննդյան օրը թող դառնա ևս մեկ առիթ՝ հիշելու, թե ինչպիսի արժանի զավակ է ունեցել մեր հայրենիքը։

Ծնունդդ շնորհավոր երկնքում բալես, Արթուր ջան։

Քո ծնունդը իմ համար հիշողություն է, քո կյանքը՝ օրինակ, իսկ քո հերոսությունը՝ անմահություն։

Դու չես մոռացվել և երբեք չես մոռացվելու։ Քո անունը կմնա սերունդների հիշողության մեջ, իսկ քո սխրանքը՝ հայրենիքի պատմության մեջ։ 

Հավերժ փառք ու խոնարհում քո անմահ հիշատակին։

Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին, խոնարհվում եմ բոլորիտ առաջ տղերք։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ