Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձյուն և բուք է սպասվում. մարզերի ու Երևանի ճանապարհներին կդիտվի մերկասառույց Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան Հայաստանը 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես կդիմի ԵՄ-ին՝ կառույցի լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. Փաշինյան Թատրոնը երբեք այսքան պահանջված չի եղել, որքան այսօր․ Անդրեյ Վասիլեւ Նոյեմբերի 5. Օրվա խոսք ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. WSJ Կիևի ՋԷԿ-երի ողջ արտադրողականությունը ոչնչացվել է Թրամփի պարտությունից հետո ԱՄՆ Սենատի դեմոկրատ առաջնորդը խոստացավ դադարեցնել Իրանի հետ պատերազմը

Ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան

Փաստաբան Աշոտ Սիմոնյանը գրում է. «Խոշտանգումները սկսում են մասսայական բնույթ են կրել՝ խոստովանական ցուցմունքների ակնկալիքով:

 

2026թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացին իր շենքի բակին կից փողոցի մայթով քայլելիս կանգնեցվել է պարեկային ծառայության՝ ավտոմեքենայով ծառայություն իրականացնող կարգախմբի կողմից, անհասկանալի հանգամանքներում ուժ է կիրառվել նրա նկատմամբ, տարվել է Շենգավիթի ոստիկանության բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ ՈՉԻՆՉ չհայտնաբերելուց հետո, ոստիկանութան աշխատակիցների կողմից քաղաքացին ենթարկվել է խոշտանգման՝ այն նպատակով, որ վերջինս խոստովանի իբր իր մոտ որոշակի չափաքանակով՝ մոտ 0,5 գրամ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ թմրամիջոցի առկայության մասին:

 

Շուրջ 6 ժամ ոստիկանությունում ապօրինի պահվելուց ու խոշտանգման ենթարկվելուց հետո, քաղաքացուն ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին, որտեղ քաղաքացին, զրկված լինելով իրավական որևէ տեսակի օգնությունից, աջակցությունից, ստիպված «խոստովանել» է, թե ոստիկանության աշխատակիցների կողմից բերված թմրամիջոցն իբր իրենն է և իր անձնական օգտագործման համար է:

Արդեն այսօր, քաղաքացին դիմել է ինձ՝ ստանձնելու նրա շահերի պաշտպանությունը: Բոլոր վնասվածքները մասնավոր կենտրոնում բժշկական զննությամբ ֆիքսվելու են և տրամադրվեն վարույթն իրականացնող մարմնին և Դատախազությանը: Ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում:

 

Ակնկալում ենք նույնիսկ հանցագործություն չհամարվող՝ մանր չափերով թմրամիջոց պահելու հանցանքը անձի վրա բարդելու և խոշտանգման միջոցով հանցանքի ընդունմանն ուղղված գործողությունների համար մեղավոր ԲՈԼՈՐ անձանց պատասխանատվությունը, քանի որ նման գործելակերպով իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ ԱՆՓՈՓՈԽԵԼԻ ու անվերադարձ կերպով արատավորում են նաև իրենց տասնյակ ու հարյուրավոր բարեխիղճ գորընկերների համբավը և Հայաստանի Հանրապետության ՝ որպես ժողովրդավարական պետության համբավը»:

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

Չե՞ք կողմնորոշվում՝ ինչ կարդալ։ Սկսեք այս հոդվածներից։