Ինչի՞ մասին է «պատմում» արյունը.«Աստղիկ» բկ-ի լաբորատորիաների առանձնահատկությունը ՌԴ դեսպանատունը Շիրակի մարզպետի բառապաշարը համեմատել է նացիստականի հետ Պրոֆեսոր Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը

Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված ամենամյա պատարագից հետո հայտարարել է, որ այս տարի հատուկ աղոթք են հղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական Daily Sabah պարբերականը, Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նշել է, որ համաշխարհային խաղաղության և ժողովուրդների միջև եղբայրության համար աղոթքներից բացի՝ այս տարի հատուկ աղոթել են նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերականգնման համար։ «Այս հողերում ապրող մարդիկ արժանի են խաղաղության։ Մենք Աստծուց օրհնություն ենք խնդրում»,- պատարագից հետո ասել է Մաշալյանը։

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին մասնակցել են հայեր Թուրքիայից, Հայաստանից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից և Իրանից։ Պատարագը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը։ Daily Sabah-ը, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշում է, որ երկու երկրներն այս տարի քայլեր են ձեռնարկել մերձեցման ուղղությամբ, այդ թվում՝ շարունակել են երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումները։

Նշվում է, որ կողմերը նաև պայմանավորվել են աշխատել ուղիղ երկաթուղային հաղորդակցության հաստատման և սահմանին գտնվող պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ