Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի Եվրոպայում պատրաստ են փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ, եթե ռուսական սառեցված փողերը ստանան Թրամփը հայտարարեց Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Ձեզ խելոք պահեք, թե չէ հաջորդ կիրակի կարող է ավելի բարկացած լինեմ ուրիշ մանրամասներ էլ հիշեմ Պենտագոնը պատրաստում է արտակարգ ծրագիր համաշխարհային պատերազմի համար Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր. ՌԴ դեսպան Հայ ըմբիշները Արթուր Ալեքսանյանի պսակադրության արարողությանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուսները պատրաստվում են հարվածել Կիևի հիդրոէլեկտրակայանին Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում

Կոբախիձեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ

Միջազգային

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անհեթեթություն է անվանել կառավարության առաջիկա փոփոխությունների և իր հնարավոր հրաժարականի վերաբերյալ տարածվող տեղեկությունները։

Ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ի տեղական բյուրոն, կառավարության ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր հրաժարականի մասին հարցերն իրեն տալիս են երեք ամիսը մեկ։

 

Վարչապետը հավելել է, որ ակնկալում է՝ երեք ամիս անց իրեն կրկին նույն հարցը կտան։

 

Կոբախիձեն զրպարտություն է անվանել նաև այն տեղեկությունները, թե վարչապետի պաշտոնը, իբր, զբաղեցնելու է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն։

Նշենք, որ Վրաստանի ընդդիմադիր ուղղվածություն ունեցող որոշ լրատվամիջոցներ տարածել էին կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների մասին տեղեկություններ։ Իր հերթին, իշխող թիմի ներկայացուցիչները հայտարարում են, որ կառավարության կազմում կադրային փոփոխությունների որևէ ծրագիր կամ գաղափար չկա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ