«Հանճարեղ փոխանցում էր», «շնորհակալություն նրան» ․ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի մասին Ֆրանսիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իտալիայի օրինակով Հունաստանում եւս զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հուսիթների հարվածի պահը (Տեսանյութ) Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ

Հայաստանը կանգնեց ռեալ տնտեսական շրջափակման և անվտանգային վակուումի առջև.Տնտեսագետը ահազանգում է

Ներքաղաքական

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարման վրա՝ դա պատճառաբանելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ոգելից ըմպելիքների որոշ տեսակներ, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորամրգերը, ավելի ուշ՝ թարմ ձուկն ու ձկնամթերքը, կաթնամթերքը։

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը վերլուծելով իրողությունները նկատում է .

- Հայ ռուսական վերջին բարձրամակարդակ շփումները և Ռուսաստան-Հայաստան երկխոսության բովանդակությունը փաստում են, որ մեր տարածաշրջանում քաղաքական հարաբերությունները դուրս են եկել դիվանագիտական դասական շրջանակներից և անցել ուղղակի ճնշումների ու շանտաժի լեզվին։

Ռուսական կողմի հիմնական հարվածային ուղղությունները հստակ են և թիրախավորում են Հայաստանի տնտեսության ամենախոցելի հանգույցները .Զուգահեռ ներմուծման և վերաարտահանման սահմանափակում․ Հայաստանի տարածքով դեպի ՌԴ եվրոպական ապրանքների վերաարտահանման արգելքը ծանր հարված է վերջին երկու տարիներին ձևավորված տնտեսական ակտիվությանն ու բյուջետային մուտքերին։

Էներգետիկ ճնշում․ Գազի և էներգակիրների գնի մոտեցումը եվրոպական շուկայական մակարդակին նշանակում է ներքին սպառման ապրանքների ու ծառայությունների կտրուկ թանկացում, որը կարող է կաթվածահար անել տնտեսությունն ու սոցիալական բողոքի ալիք բարձրացնել։

Վարչարարական և ֆիտոսանիտարական խոչընդոտներ․ Լարսի անցակետում պարբերաբար կրկնվող արգելքների շարունակականությունը սպառնում է հայկական գյուղատնտեսությանն ու արտահանման ոլորտին։

Այս պայմաններում Երևանի փորձերը՝ հակադրելու սեփական «հակաշանտաժները», չտվեցին սպասված արդյունքը։ Երկաթուղային ենթակառուցվածքների հետ կապված լծակների կիրառումը կամ ռուսական ռազմաբազայի գործոնով մանևրելու փորձերը ոչ միայն չեզոքացվեցին Մոսկվայի կողմից, այլև ցույց տվեցին, որ հայկական կողմի դիմադրողականության ռեսուրսները խիստ սահմանափակ են։

Տնտեսագետի դիտարկմամբ.

- Խորքային իմաստով, Մոսկվան անցնում է «կոշտ ուժի» և տնտեսական պարտադրանքի քաղաքականությանը։ Հայաստանի գործող իշխանությունը հայտնվել է մի իրավիճակում, երբ ավանդական դաշնակցին դիմակայելու համար այլևս չկան ծանրակշիռ ռազմավարական կամ տնտեսական խաղաքարտեր։ Արտաքին քաղաքականության մեջ արագընթաց դիվերսիֆիկացիա հայտարարելը, առանց անվտանգային և տնտեսական այլընտրանքային ամուր հիմքեր ստեղծելու, բերեց նրան, որ Հայաստանը կանգնեց ռեալ տնտեսական շրջափակման և անվտանգային վակուումի առջև։

Հայաստանին անհրաժեշտ է դուրս գալ էմոցիոնալ հակազդեցությունների դաշտից և ձևավորել սառնասիրտ, հաշվարկված ռազմավարություն, որը հիմնված կլինի ռիսկերի կառավարման, տնտեսական դիմադրողականության բարձրացման և իրատեսական դիվանագիտության վրա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ