Ձմեռ պապի գնացքը գիշերը շրջագայեց Մոսկվայով և մեկնեց իր ամանորյա երթուղով (Տեսանյութ) Համ հայտարարում են՝ չունեն Ղարաբաղի մասին որևէ օրակարգ, համ էլ դեմ են, որ հղումը դուրս գա Սահմանադրությունից Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է Պուտինի հետ դեկտեմբերին հանդիպման հնարավորության մասին Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի Եվրոպայում պատրաստ են փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ, եթե ռուսական սառեցված փողերը ստանան Թրամփը հայտարարեց Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Ձեզ խելոք պահեք, թե չէ հաջորդ կիրակի կարող է ավելի բարկացած լինեմ ուրիշ մանրամասներ էլ հիշեմ Պենտագոնը պատրաստում է արտակարգ ծրագիր համաշխարհային պատերազմի համար Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր. ՌԴ դեսպան Հայ ըմբիշները Արթուր Ալեքսանյանի պսակադրության արարողությանը

Ինձ խեղդել են սեքսի ժամանակ, եւ ես ամաչում էի դրա մասին խոսել․ Հաննա Ֆերգյուսոն

Միջազգային

Ավստրալիացի լրագրող եւ Cheek Media-ի ղեկավար Հաննա Ֆերգյուսոնը The Guardian-ում հրապարակված նոր հոդվածում պատմել է, որ ինքն անցյալում սեքսի ժամանակ ենթարկվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս չհամաձայնեցված խեղդման եւ երկար ժամանակ ամաչել է դրա մասին խոսելուց։

Ֆերգյուսոնը գրում է, որ իր փորձը սկզբում դժվար էր նույնիսկ ինքն իր համար անվանել բռնություն։ Նրա նկարագրությամբ՝ խնդիրը միայն այն չէ, որ որոշ մարդիկ սեքսի ընթացքում համաձայնում են շնչառությունը սահմանափակող գործողությունների, այլ այն, որ շատ դեպքերում կանայք կարող են նման իրավիճակներում հայտնվել առանց իրական համաձայնության կամ համաձայնել ոչ թե իրենց ցանկությունից, այլ զուգընկերոջը հաճույք պատճառելու ակնկալիքով։

Ֆերգյուսոնի հրապարակման հիմքում նաեւ Ավստրալիայում տեղի ունեցած նոր ողբերգական դեպքն է։ Նրա հոդվածում նշվում է, որ Սիդնեյի հյուսիսային ափամերձ շրջանում 16-ամյա աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ, ըստ նախնական տեղեկությունների, սեքսի ընթացքում տեղի է ունեցել շնչառության սահմանափակում։

The Guardian-ը այդ դեպքի մասին առանձին նյութ էր հրապարակել դեռ օգոստոսի 27-ին՝ վերնագրելով այն որպես «սեքսի ընթացքում խեղդվելու կասկած»-ի դեպք։ Ֆերգյուսոնը պնդում է, որ խնդիրը հասարակության մեջ արդեն այնքան է տարածվել, որ սեռական խեղդումը հաճախ ներկայացվում է որպես սովորական կամ նույնիսկ ցանկալի սեռական վարք։ Նրա խոսքով՝ պոռնոգրաֆիան կարող է նպաստել այդ պատկերացման տարածմանը, հատկապես երիտասարդների շրջանում։ Նա նաեւ հղում է անում հետազոտական տվյալների, որոնց համաձայն՝ երիտասարդ ավստրալացիների շրջանում սեքսի ժամանակ  շնչառության սահմանափակման փորձը տարածված երեւույթ է։ Հոդվածում նշվում է 57 տոկոս ցուցանիշը։ Ֆերգյուսոնը միաժամանակ շեշտում է, որ նման գործողությունների դեպքում անգամ համաձայնության առկայությունը չի նշանակում, որ դրանք անվտանգ են։

Այս պատմությունը վերջին օրերին վերածվել է Ավստրալիայում ավելի լայն հանրային քննարկման։ Քննարկվում է նաեւ պոռնոգրաֆիայի այնպիսի նյութերի նկատմամբ օրենսդրական սահմանափակումների հարցը, որտեղ պատկերվում է շնչահեղձ անել կամ խեղդել։ Ֆերգյուսոնը աջակցում է այն առաջարկին, որ նման բովանդակության պահպանումը կամ տարածումը քրեականացվի։ Նրա հրապարակման մեջ հիշատակվում է նաեւ Ավստրալիայի սոցիալական ծառայությունների նախարարը, որը, ըստ հոդվածի, աջակցություն է հայտնել այն գաղափարին, որ Ավստրալիան հետեւի Մեծ Բրիտանիայի օրինակին։ Նա նաեւ անդրադարձել է սոցիալական ցանցերի ալգորիթմներին, որոնք կարող են երիտասարդներին հասցնել նման վարքի։

Այսպիսով, վերջին շաբաթվա ընթացքում Հաննա Ֆերգյուսոնի պատմությունը վերածվել է ոչ միայն անձնական խոստովանության, այլեւ Ավստրալիայում սեքսի, համաձայնության, պոռնոգրաֆիայի եւ երիտասարդների անվտանգության շուրջ նոր հանրային բանավեճի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ