Արթուր Դանիելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքը դատարանը դեռ քննության չի առել Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում հասել է սկզբունքորեն նոր մակարդակի․ Արիֆ Ասալիօղլու ՀՐԱՏԱՊ. պետական ինքնիշխանության հաշվին արված սխալի բեռը կարող է մնալ սերունդների ուսերին Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում, խայտառակ իրավիճակ է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ. Հասցեներ Հոկտեմբերի 29. Օրվա խոսք Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով Իրանը պատրաստվում է նոր պատերազմի

Իսրայելը ցանկանում է մասնատել Իրանը և նրա ադրբեջանական շրջանները միացնել Բաքվին

Միջազգային

Իսրայելը ցանկանում է մասնատել Իրանը և նրա ադրբեջանական շրջանները միացնել Բաքվին։ Դրանից հետո հերթը կհասնի Թուրքիային։ Այս պասին հայտնում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նախկին դեսպան Չաս Ֆրիմանը:

Դեսպանը նաեւ նշել է.

Իսրայելցիները ցանկանում են Իրանի հետ անել այն, ինչ արեցին Սիրիայի հետ. տապալել ռեժիմը, ապա բաժանել երկիրը ավելի փոքր կազմավորումների՝ դրանք մասնատելու և վերահսկողությունը պահպանելու համար։

Իրանի որոշ ազգային փոքրամասնություններ ունեն անջատողական հայացքներ, և Իսրայելը կապեր է պահպանում այս բոլոր խմբերի հետ՝ միջամտելով նրանց գործունեությունը։

Հետևաբար, կարելի է ասել, որ այս գործընթացը ռազմավարական նախագծի առաջխաղացման մի մասն է, որը Նեթանյահուն դիտարկում է որպես ամբողջ Արևմտյան Ասիայի վրա սիոնիստական ​​գերիշխանության ուղի։

Թուրքիան բացառություն չէ, քանի որ Նեթանյահուին մոտ կանգնած որոշ մարդիկ բացահայտ հայտարարել են, որ Իրանից հետո հերթը կհասնի Թուրքիային։

Դեսպանը նաև մատնանշել է Նեթանյահուի կողմից իրանցի ադրբեջանցիների շրջանում էթնիկ զգացմունքների հրահրումը և նշել՝ Իսրայելը ցանկանում է, որ Իրանի ադրբեջանցիները դառնան Ադրբեջանի Հանրապետության մաս, որտեղ տեղակայված են ԿՀՎ-ի և Մոսադի հետախուզական բազաները։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71588 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ